ապօրինի զենք զինամթերք
Տեղի են ունեցել ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Արագածոտնի մարզային վարչության ստորաբաժանումներում։ Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանությունը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ոստիկանության բաժիններում հանձնվել են ապօրինի զենք-զինամթերք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ բնակչության մոտ պահվող ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ամենօրյա հետևողական միջոցառումները շարունակվում են։ Լոգարանում հայտնաբերվել է տանտիրուհու անդամահատված մարմինը․ ոստիկանություն Խարդախությամբ հափշտակում են գումարներ օնլայն վարկ ձևակերպողներից․ ոստիկանություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ) «Հատկապես արդյունավետ էր ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ օրերս բաժնում արձանագրվել է ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման…
Մի խումբ անձինք ոստիկանության բաժիններում ապօրինի զենք-զինամթերք են հանձնել
ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ արձանագրվում են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի և Տաշիրի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Բազումում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի և փամփուշտների, Տաշիրում՝ ատրճանակի, պայթուցիչով նռնակի և փամփուշտների հանձնման դեպքեր։ ««Կալաշնիկովի» ինքնաձիգի հանձնման առումով արդյունավետ էր…
Արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր
Հոկտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ։ Ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ոստիկանությունում տեղի է ունեցել ամփոփիչ խորհրդակցություն «Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների, համայնքային ոստիկանների և վետերանների բացատրական աշխատանքի շնորհիվ Երևանում բնակվող մի տղամարդ կամավոր հանձնել է «Կալաշնիկովի»…
Գյումրիում խուզարկվել են տներ, հայտնաբերվել հրազեններ ու թմրամիջոց
Մայիսի 11-ին ոստիկանության Մուշի բաժնի ՀՈ բաժանմունքում տեղեկություններ ստացվեցին, որ Գյումրու Մադոյան և Հալաբյան փողոցների երկու բնակիչ ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են պահում։ Հարուցվեցին քրեական գործեր, որոնց շրջանակներում մայիսի 12-ին կատարվեցին խուզարկություններ։ Գյումրու Հալաբյան փողոցի 41-ամյա բնակչի տանը հայտնաբերվեցին գործարանային համարով երկփողանի հրացան, տարբեր տրամաչափի և հրազենների փամփուշտներ։ Մադոյան փողոցի 24-ամյա բնակչի տան խուզարկությամբ էլ…
Ոստիկանության բաժիններում քաղաքացիները մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք են կամավոր հանձնել
Բնակչության շրջանում իրականացված բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի և Սիսիանի բաժիններում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։ 56-ամյա մի տղամարդ Կապանի բաժին էր բերել «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահեստատուփ և 120-ից ավելի փամփուշտ։ Սիսիանում բնակվող մի տղամարդ էլ Սիսիանի բաժին էր բերել առանց գործարանային համարի նռնականետ,…
Ոստիկանության Կապանի բաժնում մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում ահաբեկչության հակազդման ուղղությամբ անցկացվող համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները բնակչության շրջանում իրականացրել են բացատրական աշխատանք։ Արդյունքում մայիսի 4-ին բաժին եկավ Կապանում ապրող 58-ամյա մի տղամարդ և ոստիկաններին հանձնեց մեծ քանակությամբ ապօրինի պահվող զենք-զինամթերք։ Տղամարդու հայտնածով՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգը, փամփուշտները, նռնակները, պայթուցիչները, փամփշտատփերն ու մնացած ռազմամթերքը գտել է կիսաքանդ շինության տարածքում։…
Քաղաքացիները շարունակում են կամավոր զենք-զինամթերք հանձնել
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 14-ին, ժամը 17.55-ին, 74-ամյա մի կին կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ (հարմարեցված 5.6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու), 18 հատ 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի և 6 հատ 5,6 մմ տրամաչափի փամփուշտներ ու հայտնել, որ նշվածը պատկանել է հանգուցյալ ամուսնուն, որը նա ձեռք էր բերել 1990-ական թվականներին՝ հայ-ադրբեջանական հակամարտության…








