ապօրինի կառույցներ
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությունը՝ ապամոնտաժել ապօրինի կառույցերը, շարունակվում է իրագործվել։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի Facebook-ի էջում հրապարակված տեսանյութից։ «Երևանի տարբեր վարչական շրջաններում շարունակվում է հանրային շահի անտեսմամբ ապօրինաբար կառուցված շինությունների ապամոնտաժումը», – նշում են քաղաքապետարանից։
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ մեկնարկում է Օղակաձև զբոսայգու` հանրությանը վերադարձի գործընթացը: «Հաստատված հիմնանորոգման ծրագրով ներկայումս անմխիթար վիճակում գտնվող այգին կբերվի նոր տեսքի: Կապամոնտաժվեն զբոսայգում տարիներ շարունակ անխնամ վիճակում գտնվող ապօրինի կառույցները, տարածքները կկանաչապատվեն, կանցկացվեն լուսավորության և ոռոգման նոր ցանցեր, կիրականացվեն ժամանակակից կահավորման աշխատանքներ:…