աջ ղեկով մեքենաներ
ՊԵԿ-ի զգուշացումը Բագրատաշենում կուտակված աջ ղեկով մեքենաների սեփականատերերին
2019թ. մարտի 19-ին ուժի մեջ է մտել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2019թ. մարտի 15-ի թիվ ՀՕ-2-Ն օրենքը, որով մինչև 2019թ. մայիսի 1-ը կասեցվում է աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, ինչպես նաև ֆիզիկական անձանց անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներն ազատ շրջանառության…
Նիկոլ Փաշինյանը մերժեց աջ ղեկով մեքենաների հարցը կառավարության նիստում հապճեպ քննարկելու առաջարկը
Կառավարության մարտի 21-ի նիստից առաջ ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանը հայտնեց, որ աջ ղեկով մեքենաների վերաբերյալ ընդունված օրենքից հետո համապատասխան ժամկետն ավարտվել է, և կառավարությունը պետք է համապատասխան որոշումներ ընդունի, որպեսզի այդ մեքենաները շահագործման մեջ դրվեն։ Սակայն վարչապետը չհամաձայնեց, որովհետև հենց այդ խնդրի քննարկումից առաջ բացահայտվել էր, որ նախկինում հապճեպ ընդունված որոշումներից մեկի պատճառով խնդիր է…
Կառավարության որոշումը աջ ղեկով մեքենաների ներմուծման մասին
Կառավարությունը որոշեց՝ ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնց ձեռք բերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը ՀՀ տարածք ներմուծել մինչև 2019 թվականի մայիսի 1-ը:
Արթուր Վանեցյանը կրկին կոչ արեց «Բագրատաշեն»-ում կայանած աջ ղեկով մեքենաները դուրս բերել անցակետից
ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում կայանված աջ ղեկով մեքենաները անցակետից դուրս բերելու ԱԱԾ հայտարարությունը վերաբերում էր կոնկրետ այդ կառույցի գործառույթներին` սահմանի վերահսկողությանը: Այս մասին փետրվարի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Այդ մեքենաների կուտակումը խանգարում է իրականացնել սահմանի լիարժեք վերահսկողություն, խոչընդոտներ է ստեղծում: Այնտեղ կուտակված են բազմաթիվ մեքենաներ, և դրանք անընդհատ…
Աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան, հնարավոր է, թույլատրվի մինչև 2019 թ. ապրիլ
Կառավարությունն առաջարկում է աջ ղեկով մեքենաների ներկրումը թույլատրել մինչև 2019 թ. ապրիլ: «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը հրապարակված է e-draft.am կայքում: Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռնվի ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ…







