առանձնազրույց
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը
Հայ-վրացական սահմանին` Բագրատաշենի հատվածում, տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը: Հանդիպումը կայացել է Հայ-վրացական բարեկամության կամրջի գործարկման արարողության շրջանակում: Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին կարևորել են կամրջի գործարկումը և ընդգծել դրա դերը երկկողմ տրանսպորտային հոսքերն առավել դյուրին դարձնելու գործում: Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարները նշել են, որ բարձրաստիճան…
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Սանջայ Վերմայի առանձնազրույցը
Հայաստանում գտնվող Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման ժամանեց ՀՀ ԱԳՆ: Մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Սանջայ Վերմայի առանձնազրույցը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ֆեյսբուքյան էջը։
Տեղի է ունեցել Միրզոյանի և Լավրովի առանձնազրույցը
Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է ԱԳՆ: Այս մասին Facebook-ի էջում տեղեկացրել է ԱԳՆ մամուլի խոսնակը։ Տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպումը:
Տեղի է ունեցել Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը
Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի առանձնազրույցը, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն։ Հրավիրում ենք միջազգային հանրության ուշադրությունը․ ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտման առնչությամբ Բռնությունը չի կարող քաղաքական խնդիրների լուծման ճանապարհ լինել․ ՀՀ ԱԳՆ-ն՝ Ղազախստանում…
Մեկնարկել է Հունաստանի ու Ռուսաստանի ղեկավարների բանակցությունները
Սոչիում մեկնարկել է Ռուսաստանի նախագահի Վլադիմիր Պուտինի ու Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի առանձնազրույցը։ Այս մասին տեղեկանում ենք ռուսական ԶԼՄ-ներից։ Հանդիպման սկզբում կողմերը ողջույնի խոսք են հղել միմյանց, որը հասանելի է եղել մամուլի համար։ Բանակցությունների օրակարգում երկկողմ հարաբերություններն են ու նաև տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր։
Էրդողանը առանձնազրույց է ունեցել Ֆրանսիայի և Իտալիայի նախագահների հետ
Հռոմում տեղի ունեցած G20 գագաթնաժողովից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին օրակարգ է բերել իտալաֆրանսիական նոր սերնդի SAMP/T հեռահար ՀՕՊ համակարգերի արտադրության ծրագրին Թուրքիայի մասնակցության հարցը։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գագաթնաժողովից հետո Էրդողանը հայտարարել է, որ առանձնազրույց է ունեցել Ֆրանսիայի և Իտալիայի նախագահների հետ, որոնց առանցքային թեմաներից մեկը եղել է պաշտպանական արդյունաբերության ոլորտին վերաբերող հարցեր։ Նշվում…
Արմեն Սարգսյանը առանձնազրույց է ունեցել Ճապոնիայի կայսրի հետ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը առանձնազրույց է ունեցել կայսր Նարուհիտոյի հետ: Այն կայացել է Ճապոնիայի կայսերական պալատում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ Սարգսյանը շնորհավորել է կայսրին և հանձնիս նրան՝ Ճապոնիայի ժողովրդին՝ համավարակով պայմանավորված այս բարդ իրավիճակում ամառային օլիմպիական խաղերի կազմակերպման և անցկացման համար: «Առանձնազրույցի ընթացքում անդրադարձ է եղել հայ-ճապոնական հարաբերություններին,…
ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել գերությունից վերադարձած 15 անձանց հետ
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել Ադրբեջանում գերությունից ազատ արձակված և Հայաստան վերադարձած 15 անձանց հետ։ Այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմը:
Մեկնարկել է Հայաստան ու Իրանի ԱԳ նախարարների առանձնազրույցը
ՀՀ արտաքին գործերի նախարարության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի առանձնազրույցը»։ Հիշեցնենք, որ Հայաստան այցից առաջ Զարիֆն այցելել էր Ադրբեջան և Ռուսաստան։ Իրանի ԱԳ նախարարը նախատեսում է նաև այցելել Վրաստան և Թուրքիա։ https://www.facebook.com/MFA.Armenia/posts/5673558679336948
ՄԻՊ-ը առանձնազրույց է ունեցել Արսեն Բաբայանի հետ
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործի վերաբերյալ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ. «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի փաստաբանի բողոքների ուսումնասիրության և ազատությունից զրկման վայրում Ա.Բաբայանի հետ առանձնազրույցների արդյունքներով արձանագրում է՝ 1) Արսեն Բաբայանի փաստաբանը Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ է ներկայացրել Ա.Բաբայանի…
Տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Աշոտ Ղուլյանի առաձնազրույցը
Օգոստոսի 6-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների ղեկավարների՝ Աշոտ Ղուլյանի և Արարատ Միրզոյանի հանդիպում-առանձնազրույցը: Ողջունելով Արարատ Միրզոյանի այցը Արցախ Համահայկական 7-րդ ամառային խաղերի շրջանակներում՝ Աշոտ Ղուլյանն ընդգծել է միջոցառման՝ Ստեփանակերտում անցկացնելու գաղափարի կարևորությունը: Խորհրդարանի ղեկավարը նաև անդրադարձել է Արցախի և Հայաստանի խորհրդարանների միջև ձևավորված սերտ համագործակցությանը՝ մասնավորապես խոսելով ԱՀ…
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԿԲ նախագահին
Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի պաշտոնական կայքից։ Առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ ԱՀ կառավարության անդամների եւ ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել է բանկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:














