առաջարկություն
Արտահերթ նիստում քննարկվել է AstraZeneca-ի պատվաստանյութի վերաբերյալ ԱՀԿ-ի առաջարկությունը
Կայացել է «Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի» արտահերթ նիստը: Հանձնաժողովի անդամներից բացի նիստին մասնակցել են նաև բժշկական, կրթական և գիտահետազոտական կազմակերպությունների գիտնականներ, ճանաչված մասնագետներ, այդ թվում՝ հայազգի միջազգային փորձագետներ, տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից: Հանձնաժողովը քննարկել է «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունը՝ կորոնավիրուսային հիվանդության համաճարակաբանական առանձնահատկությունների համատեքստում, ինչպես նաև…
Մանե Թանդիլյանը առաջարկությամբ դիմել է վարչապետին
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «ՀՀ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանն առաջարկությամբ դիմել է ՀՀ Վարչապետին՝ հանգստյան ուղեգրեր տրամադրել բոլոր այն բուժաշխատողներին ովքեր այս ժամանակահատվածում ներգրավված են եղել համավարակի դեմ պայքարում և հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը շարունակում են անձնվեր կատարել իրենց աշխատանքը»։ https://www.facebook.com/BrightArmenia/posts/1630520613773213?__cft__[0]=AZWQOXBtEUfUOk27dL23yPKq49MRX6tVweu5lAi_q74OV7VB3APUoDYB7J7Rw0OLEktZACfe_uW_hDyTtqETho7C5BBl7veNRYip_E7MPDrvtc_ZwL5H62ptEOB3lGn12xmalZgZfHJV-vVPlRqH175LnEL9U0jasbrY_hPOHe94TD0jUH6YbqzeFYCFoR58_D0&__tn__=%2CO%2CP-R
Նախագահը ստացել է Մհրյանին աշխատանքից ազատելու առաջարկությունը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փոխոստիկանապետ Հայկ Մհրյանին աշխատանքից ազատելու մասին առաջարկություն է ստացել։ Այս մասին հայտնել է Սարգսյանի օգնական Հասմիկ Պողոսյանը։ Նա նաև հայտնել է, որ նախագահը դեռևս չի ստորագրել այն։
Ներկայացվել է քննությունների անցկացման վերաբերյալ առաջարկությունների փաթեթ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ստեղծված իրավիճակում ավարտական քննությունների կազմակերպման գործընթացը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել է հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ավարտական, ինչպես նաև բուհերի ընդունելության քննությունների անցկացման վերաբերյալ առաջարկությունների փաթեթ: Նշվել է, որ այն մշակվել է՝ հաշվի առնելով մի շարք երկրների փորձը:…
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարություն տարածել
Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն հայտարարություն է տարածել․ «Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առժամանակ կասեցնում է քաղաքացիների ընդունելությունները: Մինչև իրավիճակի կարգավորումը դադարեցվում է նաև թղթային տարբերակով դիմումների, գրությունների և առաջարկությունների ընդունումը: Խնդրում ենք ձեր դիմումները, բողոքներն ու առաջարկություններն ուղարկել պաշտոնական էլ․ փոստի՝ mta@mta.gov.am կամ…





