Առաջին բուժօգնություն
Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխան տեղափոխվում է Երևան
ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook-ի էջում գրառում է կատարել․ «Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր, կյանքին վտանգ չի սպառնում։ Վերջինս ստացել է հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի շրջանում, իրականացվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն։ Երեխան այս պահին տեղափոխվում է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն»։ https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2469031523198626 Կորոնավիրուսի…
Հալեպում հայ մասնագետների կողմից կազմակերպվում են առաջին բուժօգնության դասընթացներ
Սիրիայում հայկական հումանիտար առաքելության շրջանակում Հալեպի խաղաղ բնակչության համար հայ մասնագետների կողմից կազմակերպվում են առաջին բուժօգնության դասընթացներ՝ արտակարգ իրավիճակներում անհետաձգելի բուժօգնության ցուցաբերման ուսուցման նպատակով։ Դասընթացներին ներգրավվել են առավելապես իգական սեռի ներկայացուցիչներ, որոնք ուսուցման արդյունքում կկարողանան օգնութուն ցուցաբերել կոտրվածքներ, այրվածքներ, արյունահոսություններ, էլեկտրահարում, սիրտ-թոքային անբավարարություն և վտանգավոր այլ վնասվածքներ ստացած մարդկանց։ Դասընթացները շարունակական բնույթ են կրելու։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2109685665993003&id=1513184855643090
Երևանի համայնքային ենթակայության մանկապարտեզների բուժքույրերը վերապատրաստվել են
Երևանի քաղաքապետարանը «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության և Երևանի հենակետային բժշկական քոլեջի հետ համագործակցությամբ անցկացրել է «Առաջին բուժօգնության հիմունքներ» դասընթացը, որին մասնակցել են քաղաքապետարանի ենթակայության 161 մանկապարտեզի բուժքույրեր: Նախաձեռնության գլխավոր նպատակը երեխաների առողջության պահպանումն ու ամրապնդումն է: Վերապաստրաստման ընթացքում մասնակիցներն ստացել են ոչ միայն տեսական, այլև գործնական գիտելիքներ՝ նախադպրոցական տարբեր տարիքի երեխաներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու վերաբերյալ:…



