առաջին նիստ
Տեղի է ունեցել Արցախի բռնազավթված տարածքների պետական խորհրդի առաջին նիստը
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի նախագահությամբ հունիսի 13-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի անդրանիկ նիստը: Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծված պետական խորհրդի անհատական կազմում ընդգրկվել են ինչպես Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը, օրենսդիր, գործադիր իշխանությունների համապատասխան ներկայացուցիչներ, այնպես էլ Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինների ներկայացուցիչներ և ոլորտի առաջատար…
Նոր Խորհրդարանի առաջին նիստը շարունակվում է (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Շարունակվում է ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը, որը նախագահում է նորընտիր խորհրդարանի ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը։ Հիշեցնենք, որ 11:20-ի կողմերը նիստը ընդմիջվել էր՝ «Հայաստան» դաշինքից Արծվիկ Մինասյանի առաջարկով։
Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը կգումարվի օգոստոսի 2-ին
Հուլիսի 19-ին ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հայտնել է, որ ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի օգոստոսի 2-ին: Սմբատյանի խոսքով՝ ԿԸՀ-ն մանդատները գրանցելու արձանագրությունը կազմելու է այս շաբաթվա մեջ: «ԱԺ առաջին նիստը կլինի դրանից հետո՝ երկրորդ երկուշաբթի օրը»,- նշել է ԿԸՀ քարտուղարը՝ առանց կոնկրետ օր նշելու: Հիշեցնենք, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են հունիսի…
Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի առաջին նիստը
Հոկտեմբերի 16-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետություն – Եվրոպական Միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում գործող Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի առաջին նիստը: Նիստին մասնակցել է ՀՀ պատվիրակությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանի գլխավորությամբ: Նիստի ընթացքում կողմերը ներկայացրել են աշխարհագրական նշումների օրենսդրությունների և համապատասխան քաղաքականությունների շրջանակներում տեղի ունեցած վերջին զարգացումները: Ներկայացվել և քննարկվել են…
Արցախի խորհրդարանը պատրաստվում է աշնանային նստաշրջանի առաջին նիստին
ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 25-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում պետական-իավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը ներկայացրել է հանձնաժողովային նիստում՝ «Հանրագրերի մասին», ««Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,…
Մեկնարկել է ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 74-րդ նստաշրջանը
Սեպտեմբերի 17-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի առաջին նիստը: Այս մասին հաղորդում է un.org-ը: Նոր նստաշրջանի բացմանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: Իր ելույթում նա շնորհավորել է նիգերիացի Թիջանի Մուհամադ Բանդեին՝ Գլխավոր ասամբլեայի նոր նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: «Ես նաև ողջունում եմ մարդու իրավունքներին և գենդերային…
Առաջին ԱԺ նիստին երկրորդ փորձից հետո գրանցվեց 120 պատգամավոր
Նորընտիր խորհրդարանի առաջին նիստի ժամանակ նիստը վարող պատգամավոր Կնյազ Հասանովը խորհրդարանականներին առաջարկեց գրանցվել: Առաջին փորձից հետո գրանցվեց 100 պատգամավոր: Հասանովը ենթադրեց, որ պատգամավորների մի մասը սխալ կոճակ է սեղմել: Երկրորդ փորձից հետո գրանցվեց 120 պատգամավոր: Փոխանցում է shantnews.am-ը։







