առաջին տեղակալ
Արցախում ՆԳ նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Սամվել Պետրոսյանը
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին: Ըստ հրամանագրի՝ ՆԳ նախարարի առաջին տեղակալ է նշանակվել գնդապետ Սամվել Պետրոսյանը: ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն այսօր համակարգի ծառայողներին է ներկայացրել Սամվել Պետրոսյանին, շնորհավորել, միաժամանակ համոզմունք հայտնել, որ նա իր մասնագիտական կարողություններն ու ծառայողական երկարամյա փորձը այսուհետ ևս կծառայեցնի համակարգի գործունեության արդյունավետությանը:…
Արշակ Կարապետյանը իրավունքի ուժով նշանակվում է ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ․ հայտարարություն
ՀՀ կառավարությունը հայտարարություն է տարածել՝ Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակված համարելու մասին։ «Առաջնորդվելով Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներով՝ վարչապետի կողմից 2021թ. ապրիլի 7-ին Հանրապետության նախագահին էր ներկայացվել առաջարկություն՝ Արշակ Կարապետյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ նշանակելու վերաբերյալ՝ կցելով…
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռաֆիկ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռաֆիկ Գրիգորյանին նշանակել արդարադատության նախարարի առաջին տեղակալ»,- նշված է որոշման մեջ:
Գևորգ Մովսեսյանը նշանակվել է պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալ
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Գևորգ Մովսեսյանը նշանակվել է պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալ։ «Ղեկավարվելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.1-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Գևորգ Վաղարշակի Մովսեսյանին նշանակել պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալ», – ասված է որոշման մեջ։
Բնապահպանության նախարարի առաջին տեղակալը կգործուղվի ԱՄՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանին 2019 թվականի մայիսի 17-19-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Լոս Անջելես)` «Նորարարական Հայաստան» խորագրով հանրային միջոցառմանը մասնակցելու համար:…





