առաջնահերթություն
«Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի ղեկավար հանձնաժողովի եզրափակիչ առցանց նիստի ընթացքում ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարել է, որ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առաջնահերթություն են զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանությունը, նրանց ներգրավվածության ու առաջխաղացման խթանումը և հավասար հնարավորությունների ապահովումը, քանի որ կանանց մասնակցությունը դրական ազդեցություն կունենա որոշումների կայացման գործընթացում: Պաշտպանը քննարկման մասնակիցներին ներկայացրել է…
«Ժառանգություն» կուսակցությունը անվերապահ առաջնահերթություն է համարում ընտրական օրենսգրքի բարեփոխումը: Այս առնչությամբ, կուսակցության տարածած հայտարարություն ում ասվում է. «Մեր պետության ընտրական գործընթացների ժամանակագրությունը հարուստ է բացասական նախադեպերով ոչ միայն համապետական, այլև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համապատկերում: Հայոց պետության ժողովրդավարացման ներկայիս կարևորագույն շրջադարձում «Ժառանգություն» կուսակցությունը անվերապահ առաջնահերթություն է համարում ընտրական օրենսգրքի բարեփոխումը, որը մեկնարկեց դեռ անցյալ տարեվերջին…