առողջակա վիճակ
Հումորիստ Միխայիլ Գալուստյանը հիվանդանոց է տեղափոխվել
Lenta.ru-ի հաղորդմամբ՝ «112» Telegram-ալիքը հայտնում է, որ հումորիստ, Comedy Club–ի աստղ Միխայիլ Գալուստյանը տեղափոխվել է մոսկովյան հիվանդանոցներից մեկը։ Հումորիստը հիվանդանոց է տեղափոխվել սրտի շրջանում ցավեի պատճառով։ Աղբյուրի հաղորդմամբ՝ ախտորոշվել է ոչ կայուն ստենոկարդիա: Այժմ նրա վիճակը գնահատվում է կայուն: Հիշեցնենք, որ հուլիսին հայտնի է դարձել, որ «Վայզերլայֆ» ընկերությունը, որ գրանցված է Գալուստյանի անունով, սնանկացել է:…