առողջապահության փոխնախարար
Առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել։ Նա հայտնել է, որ Արտաշատի բժշկական կենտրոնից, որն այս պահին զբաղվում է կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ, ապաքինված դուրս է գրվել ծանր վիճակում եղած 1 պացիենտ: «Արտաշատի բժշկական կենտրոնից, որն այս պահին զբաղվում է կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ, ապաքինված դուրս է գրվել ծանր վիճակում…
Նարգիլեի օգտագործման ժամանակ նպաստավոր պայմաններ են ստեղծվում կորոնավիրուսով վարակման համար, այդ իսկ պատճառով տարբեր երկրներ արգելում են նարգիլեի օգտագործումը հանրային վայրերում վիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։ «Հաշվի առնելով, որ նարգիլեի օգտագործման ժամանակ նպաստավոր պայմաններ են ստեղծված կորոնավիրուսով վարակման համար, տարբեր երկրներ արգելում են նարգիլեի…
Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով Շավարշ Գրիգորյանն ազատվել է առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից որոշումների բաժնից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Շավարշ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ:
Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանն ընդունել է Իտալիայի Սուրբ Կամիլլո Միաբանության Հայր Մարիո Կուկարոլլոյին: Վերջինս Շիրակի մարզի Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցում երկարատև, անմնացորդ և անշահախնդիր նվիրումով աշխատանքի համար պարգևատրվել է առողջապահության նախարարության պատվոգրով: Անահիտ Ավանեսյանը ողջույնի ու գնահատանքի խոսքեր է ասել` ընդգծելով, որ իր համար մեծ ուրախություն է պատվոգիր շնորհել կենտրոնի զարգացման գործում երկար տարիներ…
Ավստրիայի Բադ Հոֆգաստայն քաղաքում ընթանում է Եվրոպական առողջապահական համաժողովը, որին մասնակցում է առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը: Միջոցառումը կազմակերպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակը: Համաժողովն իր շուրջն է համախմբել առողջապահության ոլորտում քաղաքականություն մշակողներին, հասարակական կազմակերպություններին, գիտական ու գործարար շրջանակների ներկայացուցիչներին: Համաժողովին շեշտադրվել են առողջապահության համակարգում վստահության մթնոլորտի ձևավորման, անհավասարությունների հարթման, ֆինանսական մեխանիզմների կանոնակարգման…
Առողջապահության նախարարի տեղակալները հանդիպել են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նորանշանակ ղեկավար Հակոբ Ավագյանի հետ: Շնորհավորելով պատասխանատու և կարևոր այս պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախարարի տեղակալները գործընկերոջն են ներկայացրել ոլորտի խնդիրները և նախարարության որդեգրած քաղաքականությունը: Հակոբ Ավագյանը շնորհակալություն է հայտնել ոլորտային պատասխանատուներին այս ձևաչափով հանդիպում կազմակերպելու առնչությամբ և հույս հայտնել, որ համատեղ աշխատանքի և տեսչական մարմնի…
Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն այսօր ընդունել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության գլխավոր հյուպատոս Էդուարդո Ռեզենբրոքին: Կողմերը քննարկել են առողջապահության ոլորտում առկա համագործակցության ուղղությունները, ապագա անելիքները: 2002 թվականին ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում մի շարք խնդիրներից մեկն էլ ծխախոտի վերահսկումն է: Լենա Նանուշյանը նշել է, որ ուսումնասիրվել է ծխախոտի դեմ պայքարում Ուրուգվայի փորձը, որից ելնելով մեր…
Առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը հանդիպել է «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթր Աբաջյանին և հիմնադրամի ծրագրի ղեկավար Գեղամ Մինասյանին: Հյուրերը ներկայացրել են հիմնադրամի առաքելությունը, ընթացիկ ծրագրերը և անցած ուղին` ընդգծելով, որ տարիներ ի վեր բարեգործական ծրագրեր են իրականացվել Հայաստանի մարզերում: Կողմերը քննարկել են առողջապահության ոլորտում համատեղ նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունը, ուրվագծել են փոխգործակցության եզրերը: Պայմանավորվածություն…
ՀՀ Առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանը մեկնում է Վրաստան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Իմ հանձնարարականով նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը մեկնում է Վրաստան՝ տեղում ծանոթանալու ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակին, կազմակերպելու նրանց բուժօգնությունը, ինչպես նաև տարհանումը Երևան՝ ըստ անհրաժեշտության։ Հավելյալ տեղեկատվություն կտրամադրեմ հաջորդիվ», – գրել է նախարարը: https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/964637393722526?__xts__[0]=68.ARDZZ0EbFc9-IqqDzh5nNCQsOO_nfruy2oVRI1vRFV2GfrpzQ9rfZUxafvRSEksM7d0ntLseIeMMMvOPpHCdSzOOI8BVYyx0WpoZfyna_DdIxrg-f-rMGsOeCfy3IBEL9VxXAX_mqPJlZJ7jbZetyndhZsB4lNz73Z60Bu9KPD71XufpIwX2z06TLNOOUv2KY_-yW2OtTSxbt6UL7rXoXZIy7VSaujCcX1Dgb-fsXqLszffEo63BRPKqJMZYiWW2GezaOSbq0yH2MW3GcMBoQn5dsdwc1qiaBdsuRRqP2Iu7e7yZrqZWK_1MS5p3R-ADDjpZ9INvi4tJjY1M2dZq&__tn__=H-R Հիշեցնենք՝ հուլիսի…
Առողջապահության նախարարի տեղակալներ Անահիտ Ավանեսյանը և Լենա Նանուշյանը հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության Գիլան նահանգի բժշկական գիտությունների համալսարանի պատվիրակությանը` համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Շահրոխ Յուսեֆզադեի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Իրանի և Հայաստանի միջև առողջապահության ու բժշկագիտության բնագավառներում ծավալված համագործակցությունը և դրա խորացման անհրաժեշտությունը: Հայկական կողմը հատկապես հետաքրքրել է օրգանների փոխպատվաստման ոլորտում իրանական կողմի հաջողված…
Առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի նկատմամբ դատարանն այսօր երկամսյա կալանք կիրառելու որոշում է կայացրել: Այս լուրը հաստատեց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Դավթյանին ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը օրենքով վերապահված հանցավորության դեմ պայքարի և կոռուպցիայի հակազդմանն ուղղված գործառույթների իրականացման…
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին։ Տեղեկությունը հաստատել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Այս պահին Հայաստանում չեմ և քիչ առաջ տեղեկացա, որ ԱԱԾ-ն իրականացրել է օպերատիվ հետախուզական միջոցառում, ինչից հետո բերման է ենթարկել իմ տեղակալ Արսեն Դավթյանին։ Այլ մանրամասների այս պահին չեմ տիրապետում։ Կարծում եմ ԱԱԾ-ն պարզաբանում կտա ավելի…