Ասկերանի
Օգոստոսի 21- ին` ժամը 05:50-ից 6։30֊ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջաններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ ՊԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայկական կողմում տուժածներ չկան։ Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մայիսի 11-ի լույս 12-ի գիշերը կրակ են բացել Արցախի Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի և Քաշաթաղի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայկական կողմից տուժածներ չկան։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ներկայում իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։