Ասորիներ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է ասորական համայնքի ներկայացուցիչներին ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ։ «Հայաստանում ասորական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ։ Այս հինավուրց տոնը, որը խորհրդանշում է բնության վերածնունդը, թող առողջություն ու երջանկություն բերի բարեկամ ասորիների ընտանիքներին: Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևոր եմ համարում, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններն…
Գերմանիայում ապրող ասորիները Գիսեն քաղաքի մերձակայքում՝ Փոլհայմում հուշարձան են տեղադրել ի հիշատակ 1915թ. Օսմանյան կայսրությունում ասորիների դեմ իրականացված ցեղասպանության: Քաղաքային խորհուրդը Վեցնբորգ-Շտայնբերգի կանաչապատ տարածքում, որտեղ է նաև Շրթուսի եկեղեցին, 2017թ. միաձայն որոշում էր կայացրել ցեղասպանության հուշարձան կանգնեցնելու մասին: Ինչպես փոխանցում է աղբյուրը, հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը 200 մարդ է մասնակցել: Գիսենի քաղաքապետ Ուդու Շյոֆմանը ևս…
Երևանում այսօր ծաղիկներ են դրել Օսմանյան կայսրությունում 1915 թվականին ասորիների ցեղասպանության զոհերի հուշարձանին: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում բնակվող ասորական համայնքի ներկայացուցիչներ, քաղաքական և հասարակական գործիչներ: «Հայաստանը միակ երկիրն է, որը ոչ միայն ճանաչել է ասորի ժողովրդի ցեղասպանությունը, այլև հնարավորություն է տվել ասորիներին լիարժեքորեն ինտեգրվելու երկրի կյանքին, ինչի մասին է վկայում նաև ասորիների ցեղասպանության զոհերի հուշարձանի…