Ասոցիացիա

  • Էտո’Օ-ն՝ Կամերունի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահի թեկնածու

    Էտո’Օ-ն՝ Կամերունի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահի թեկնածու

    «Բարսելոնայի», «Ինտերի» ու «Չելսիի» նախկին հարձակվող, լեգենդար Սամուել Էտո’Օ-ն առաջադրվել է Կամերունի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Goal-ը։ Նշվում է, որ Էտո’Օ-ն Ասոցիացիայի շտաբում ասել է, որ ինքն է լինելու հաջորդ նախագահը։ Հավելենք, որ 2022 թվականին հենց Կամերունն է ընդունելու Աֆրիկայի գավաթի խաղարկությունը։

  • ՀՀ-ում ստեղծվել է «Հայաստանի լիզինգատուների ասոցիացիան»

    ՀՀ-ում ստեղծվել է «Հայաստանի լիզինգատուների ասոցիացիան»

    ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը մասնակցել է «Հայաստանի լիզինգատուների ասոցիացիա» հասարակական կազմակերպության հիմնադիր ժողովի նիստին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ Ասոցիացիայի հիմնական նպատակն է՝ համախմբել լիզինգի ոլորտում գործող կազմակերպություններին և նպաստել Հայաստանում լիզինգի ֆինանսական գործիքի կայացմանը: «Լիզինգը նոր գործիք է ֆինանսական շուկայում, որը Հայաստանում դեռևս ամբողջությամբ կայացած չէ,…

  • ՄԻՊ-ը մրցանակ է ստացել հայկական PR ասոցիացիայից

    ՄԻՊ-ը մրցանակ է ստացել հայկական PR ասոցիացիայից

    Հայկական PR մրցանակաբաշխության ժամանակ «Տարվա պետական կառույց» անվանակարգում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը շնորհված առաջատարի մրցանակը ՄԻՊ-ը հունիսի 25-ին անձամբ է ստացել Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանից: Այս մասին Արման Թաթոյանը գրել է Facebook-ի իր էջում։ Հայկական Փի Ար ասոցիացիան PR դպրոցի մասնակիցներին Թաթոյանը ներկայացրել է իրենց աշխատանքի սկզբունքները, հանրային հաղորդակցության ոլորտում իրենց ռազմավարությունը,…

  • Այս տարվա վերջում AIBA-ն նոր նախագահ կունենա

    Այս տարվա վերջում AIBA-ն նոր նախագահ կունենա

    Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA) նոր նախագահի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 12-ից 13-ը։ Ընտրությունը տեղի կունենա հերթական համագումարում։ Նիստում նախագահի ընտրությունից բացի կլսվեն նաև համապատասխան հանձնաժողովների զեկույցները, կքննարկվի կազմակերպության ֆինանսական իրավիճակը, ինչպես նաև նախատեսվում է նոր կանոնակարգի ընդունումը։

  • Նախարար Պապիկյանի տեղակալն ընդունել է նորաստեղծ ասոցիացիայի նախագահին

    Նախարար Պապիկյանի տեղակալն ընդունել է նորաստեղծ ասոցիացիայի նախագահին

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն այսօր ընդունել է Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանին: Հանդիպմանը մասնակցել են Աշոտ Շախմուրադյանը և Տիգրան Քյուֆալյանը: Շնորհակալություն հայտնելով ընձեռնած հնարավորության համար՝ Ա.Պետրոսյանը նշել է, որ նորաստեղծ ասոցիացիան, որը միավորում է հանրահայտ ավտոապրանքանիշերի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչներին, պատրաստ է համագործակցել ոլորտային պետական կառույցների հետ՝ Հայաստանում ավտոմոբիլային շուկայի…