Աստնա
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ անդամ Ժիրայր Կարապետյանը նոյեմբերի 18-20-ը լինելու են Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում։ Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավերով ՀՀ ԿԸՀ անդամները միջազգային դիտորդական առաքելություն կիրականացնեն նոյեմբերի 20-ին Ղազախստանում սպասվող նախագահական ընտրություններում։
Աստանայում մեկնարկել է Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը: Երկրների ղեկավարները նախ կշփվեն նեղ կազմով, ապա նրանց կմիանան պատվիրակությունների ներկայացուցիչները: Նիստի օրակարգում են հումանիտար համագործակցության, անվտանգության ապահովման և այլ հարցեր: Նիստին մասնակցում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն: Վարչապետին Աստանայի միջազգային օդանավակայանում դիմավորել է Ղազախստանի առաջին փոխվարչապետ Ռոման Սկլյառը: Վարչապետն Աստանայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մեկնել է Աստանա, որտեղ սպասվում են նրա բանակցությունները Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացրել է Anadolu գործակալությունը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ չէր բացառել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ կքննարկվեն Ուկրաինայի վերաբերյալ Մոսկվայի և Արևմուտքի բանակցություններ անցկացնելու Անկարայի առաջարկները։ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ…