ավերակներ
Ոչնչանում են Թբիլիսիի Սուրբ Մինաս եկեղեցու ավերակները
Առանց տանիքի, փլուզված պատերով և աղբանոցի վերածված Սուրբ Մինաս եկեղեցին Թբիլիսիի կենտրոնում իր օրհասական օրերն է ապրում: Անընդհատ ոչնչանում են երբեմնի կանգուն հինավուրց հայոց եկեղեցու հետքերը: Դեռևս 2014 թվականին փլուզված տանիքով եկեղեցին շարունակում է շրջապատին հիշեցնել, որ այստեղ մի ժամանակ գործել է հպարտորեն վեր խոյացած Աստծու տունը: Օրերս եկեղեցու վերացման վտանգը առավել բացահայտ դարձավ: 2019…
Թագ Քասրա․ հին աշխարհի մշակույթի անգնահատելի ժառանգություններից մեկը
Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Նկարում պատկերված են Հին աշխարհի մշակույթի և ճարտարապետության անգնահատելի ժառանգություններից՝ հայոց պատմությունից ոչ անհայտ Տիզբոն քաղաքի Թագ Քասրա հզոր պալատի ավերակները: Ներկայումս այն Իրաքի տարածքում է: Տիզբոնը կառուցվել է մոտավոր Մ.Թ.Ա 120թ և հանդիսացել է պարթևական այնուհետև Սասանյան տերության կենտրոնը: Ինչ վերաբերվում է պալատի ավերակներին, ապա այս հոյակերտ…
1900 տարեկան հռոմեական ամֆիթատրոնը Սիրիայում
Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նկարում պատկերված է Սիրիայում գտնվող հնագույն Բոսրա քաղաքի ավերակների շրջանում առկա հռոմեական ամֆիթատրոնը: Այս հրաշքը կառուցվել է Մ.Թ 2-րդ դարում: Այն կառուցվել է այն ժամանակաշրջանում, երբ տարածքը գտնվում էր հռոմեական վերահսկողության ներքո: Այն մոտավոր 1900 տարեկան է»: https://www.facebook.com/photo.php?fbid=2551227911593134&set=a.501083209940958&type=3&theater
Անիի ավերակներում հայտնաբերվել են միջնադարյան խեցեգործական նմուշներ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
«Աշխարհի քաղաք», «Քաղաքակրթությունների օրրան», «Հազար ու մի եկեղեցիների քաղաք» և «քառասուն դարպասների քաղաք» անվանումներով հայտնի Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիում վերջին շրջանում մեծ թափ են ստացել պեղումները: Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության թույլտվությամբ սեպտեմբերի 23-ից սկսվել են Անիի ավերակների պեղումները, որոնք համակարգում է Կարսի թանգարանը և Կովկասի համալսարանի արվեստաբանության ամբիոնի վարիչ Մուհամմեթ Արսլանը: Պեղումներին մասնակցում են…
Անիում կիրականացվեն 6-ամսյա պեղումներ
Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյն օրեր առաջ Կարսի նահանգ կատարած այցի ժամանակ հայտնել է, որ պատրաստվում են Անիի ավերակներում 6-ամսյա պեղման ծրագիր իրականացնել: «Ե՛վ գործընթացն ենք երկարացնելու, և ՛ պեղումներում ներգրավելու ենք պրոֆեսիոնալ հնագետների ու արվեստագետների»,- հաղորդում է Թուրքիայի մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկված Անիի ավերակներում Էրսոյը շրջայց…






