ավստրալիայի բաց առաջնություն
Մելբուրնում ավարտին է մոտենում թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը։ Աշխարհի ուժեղագույն թենիսիստներից Ռաֆայել Նադալը դարձավ եզրափակչի առաջին մասնակիցը։ Նա կիսաեզրափակչում մրցեց իտալացի Մատեո Բերետինիի հետ ու հաղթեց 4 սեթերում՝ խաղալով դրանցում 6-3, 6-2 3-6, 6-3։ Եզրափակչի մյուս մասնակիցը կորոշվի հույն Ստեֆանոս Ցիցիպասի ու ռուս Դանիիլ Մեդվեդևի մրցապայքարի արդյունքում։ It's a sixth #AusOpen final for @RafaelNadal 🙌…
Շարունակվում է թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը, որին մասնակցում է նաև Ռաֆայել Նադալը։ Մրցաշարի 1/8-րդ եզրափակչում Նադալը մրցեց ֆրանսիացի Ադրիան Մանարինոյի հետ, ում հաղթեց 3 սեթերում՝ 7-6, 6-2, 6-2 հաշիվներով։ Նադալի մրցակիցը 1/4-րդ եզրափակչում կլինի Կանադան ներկայացնող Դենիս Շապովալովը։ Delivering in the crucial moments. You can always count on @rafaelnadal 😯@Kia_Worldwide · #Kia · #MovementThatInspires@wwos ·…
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը, ով ավելի վաղ ձերբակալվել էր՝ առանց պատվաստման ու պատվաստումից բացառության ոչ բավարար պատճառաբանությամբ Ավստրալիա մուտք գործելու համար, դատարանում պարտվել է գործը։ Հիշեցնենք, որ նրան ձերբակալել էին հունվարի 5-ին, երբ թենիսիստը մուտք էր գործել Մելբուրն։ Ջոկովիչը պետք է մասնակցեր Ավստրալիայի բաց առաջնությանը։ Ձերբակալումից հետո կրկնակի անգամ չեղարկվել է նրա մուտքի վիզան…
Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի Բաց առաջնության երրորդ շրջան: Նա կարողացել է 6:2, 2:6, 6:4, 3:6, 7:6 (10:8) հաշվով հաղթելով Շվեդիայի ներկայացուցիչ Միկայել Իմերին: Խաղը տևել է 4 ժամ 34 րոպե: Նշենք, որ 4-րդ շրջան դուրս գալու համար Խաչանովը կմրցի ավստրալացի Նիկ Կիրյոսի հետ, որը հաղթանակ է տարել ֆրանսիացի Ժիլ…
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց եզրափակչի երկու մասնակիցներն արդեն հայտնի են: Չեմպիոնության համար կպայքարեն սերբ Նովակ Ջոկովիչը և իսպանացի Ռաֆայել Նադալը: Քիչ առաջ տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակչում մրցեցին Նովակ Ջոկովիչը և Ֆրանսիան ներկայացնող Լյուկա Պուիին: 1 ժամ 25 րոպե ձգված մրցախաղում Ջոկովիչը առանց մեծ դժվարության գերազանցեց մրցակցին 6:0, 6:2, 6:2 հաշվով: Նշենք, որ տղամարդկանց մենախաղի եզրափակիչը…
Աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերն Ավստրալիայի Բաց առաջնության չորրորդ շրջանում պարտվեց հույն Ստեֆանոս Ցիցիպասին, ով զբաղեցնում է ATP վարկանիշային աղյուսակի 15-րդ հորիզոնականը։ 3 ժամ 50 րոպե տևած խաղում 20-ամյա Ցիցիպասն առավելության հասավ 7/6(11), 6/7(3), 5/7, 6/7(5) հաշվով։ Հանդիպման ընթացքում Australian Open-ի վեցակի չեմպիոն Ֆեդերերի ակտիվում գրանցվեց 12 էյս։ 37-ամյա թենիսիստը սեփական մատուցումների ժամանակ չսխալվեց, իսկ…
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս է եկել Ավստրալիայի Բաց առաջնության չորրորդ շրջան: Երրորդ շրջանում Նադալը 6:1, 6:2, 6:4 հաշվով վստահ հաղթանակ է տոնել ավստրալացի Ալեքս դե Մինորի նկատմամբ: 2 ժամ 24 րոպե տևած հանդիպման ընթացքում Նադալի ակտիվում գրանցվել է 6 էյս, 6 կրկնակի սխալ, 5 բրեյք-փոինթ՝ 13 հնարավորից: Ալեքս դե Մինորը չի կարողացել իրացնել 4…
Ամերիկուհի Սերենա Ուիլյամսն Ավստրալիայի Բաց առաջնության երկրորդ շրջանում վստահ հաղթանակ տոնեց Կանադայի ներկայացուցիչ Էժենի Բուշարի նկատմամբ: Մրցաշարի 16-րդ համարն առավելության հասավ 6:2, 6:2 հաշվով: Հանդիպումը տևեց 1 ժամ 10 րոպե. այս ընթացքում 37-ամյա Ուիլյամսի ակտիվում գրանցվեց 2 էյս, 1 կրկնակի սխալ, 6 բրեյք-փոինթ, իսկ Բուշարի ակտիվում՝ 1 էյս, 4 կրկնակի սխալ և 2 բրեյք-փոինթ: Սա…