ավտոաճանապարհներ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ապրիլի 7-ի ժամը 10:00-ի դրությամբ, ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում (տեսանելիությունը՝ 30-40 մ) մառախուղ է: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ՀՀ ԱԻՆ ստացած տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:…
Հանրապետությունում մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ (բուք է), Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների, Արագածոտնի մարզի Թթուջուր, Եղիպատրուշ, Չքնաղ, Քուչակ, Ձորագլուխ, Վարդենիս գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները: Արագած-Թալին ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: Վրաստանի…
Մարտի 17-ին՝ ուշ երեկոյան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունում (ՄՓՎ) ահազանգ է ստացվել այն մասին, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 27-35-րդ կմ-ում կան արգելափակված ավտոմեքենաներ: Ժամը 22:07-ին դեպքի վայր է մեկնել թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ (ЗИЛ-131): Պարզվել է, որ այդ հատվածում արգելափակվել են 2 բեռնատար և 10 մարդատար…