ավտոճանապարհը փակ է
Օձուն-Ալավերդի ավտոճանապարհը փակ է
ՀՀ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտնել է, որ Մ-6, Վանաձոր–Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի 46-47-րդ կմ (Օձուն-Ալավերդի) հատվածում կցորդով տրանսպորտային միջոցի կողաշրջման հետևանքով ավտոճանապարհը փակ է։ Նշվում է նաև, որ ճանապարհների մասին 24-ժամյա օպերատիվ տեղեկատվություն հնարավոր է ստանալ՝ զանգահարելով 010 562533 հռախոսահամարով:

