ատոմային էլեկտրակայան
Հայկական ատոմային էլեկտրակայանից հայտնում են, որ պրիլի 16-ին՝ ժամը 00:30, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը կանգնեց ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման` 73 օր տևողությամբ: ՊՆՎ-2022-ի ընթացքում նախատեսվում է իրականացնել հետևյալ հիմնական աշխատանքները՝ – ռեակտորի միջին վերանորոգում՝ ակտիվ գոտու մասնակի վերաբեռնմամբ, – թիվ 4 և 5 գլխավոր շրջանառու պոմպերի հիմնանորոգում, – թիվ 1 և 6 գլխավոր շրջանառու պոմպերի…
Հուլիսի 21-ին տեղեկանում ենք, որ ատոմային ոլորտի լավագույն մասնագետները սկսել են Հայկական ԱԷԿ-ի ռեակտորի իրանի թրծաթողման աշխատանքները «Հայկական ԱԷԿ-ում մեկնարկել է պլանային-նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ-2021) կարևորագույն փուլը՝ սկսվել են ԱԷԿ-ի ռեակտորի իրանի վերականգնողական թրծաթողման աշխատանքները։ Թրծաթողումը թույլ կտա 80-85%-ով ելակետային վիճակի վերադարձնել ռեակտորի մետաղի շահագործման բնութագրերը։ Այս ընթացակարգի իրագործումը հնարավորություն կտա Հայկական ԱԷԿ-ը շահագործել մինչև 2036…
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գործադիր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին։ «ՀԱԷԿ-ը մեր երկրի տնտեսության և, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում ունի ծանրակշիռ դերակատարում: Հաշվի առնելով ատոմակայանի ռազմավարական կարևորությունը՝ լիահույս եմ, որ պարոն Մարտիրոսյանի բազմամյա փորձառությունն ազգային անվտանգության…
Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի Instagram-ի իր էջում գրառում է կատարել, որում նշել է, որ կանգնած է իր հայ հայրենակիցների կողքին և աղոթում է նրանց համար, ովքեր ներգրավված են երկրի սահմանների վերջին լարվածության մեջ։ «Ովքեր գուցե չգիտեն, թե ինչ է կատարվում Հայաստանում հենց հիմա, ես կցանկանայի կիսվել, որպեսզի բոլորդ կարողանաք օգնել: Չնայած շարունակվող գլոբալ համաճարակին ՝…
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերության (ՀԱԷԿ) տարածքում գործել են մի շարք ընկերություններ, որոնք սպառել են ՀԱԷԿ-ի կողմից արտադրված էլեկտրական էներգիան՝ չհանդիսանալով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) բաժանորդ: Ուստի, Հանձնաժողովը 10 մլն դրամի չափով տուգանեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերությանը՝ թիվ 0002 լիցենզիայի պայմանների 9-րդ կետի…
Հայկական ատոմային էլեկտրակայանը 2020-ի մայիսի 15-ից 65 օրով կանգ կիրականացնի՝ պլանային աշխատանքների համար: Կկատարվեն հովացման աշտարակի վերանորոգման և շատ այլ աշխատանքներ: Այն, ըստ նախնական տվյալների, նախատեսված է մայիսի 15-ից՝ 65 օրով։ Կլինի ամբողջական կանգառ: Սպառման, արտահանման, ներմուծման ռեժիմներից կախված՝ այդ ժամկետները կարող են փոխվել:
Ատոմային էլեկտրակայանի վառելիքային սռնի հիշեցնող առարկա է գտնվել Ճապոնիայի հարավում։ Այս մասին հաղորդում է Кyodo-ին։ Նշվում է, որ գտածոն հայտնաբերվել է Միյակոձիմա ոչ մեծ քաղաքում, որը ամենահարավային Օկինավա պրեֆեկտուրայում է։ Այդ առարկան փողոցում պատահաբար գտել է տեղի բնակիչը։ Պրեֆեկտուրայի իշխանություններն անհապաղ գտածոն հայտնաբերելու վայր են կանչել ինքնապաշտպանության ուժերի տեղի կայազորի մասնագետներին։ Նրանք չափումներ են կատարել…
Հուլիսի 11-ին, ժամը 15:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մանուկյան փողոցի թիվ 36 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Scania B380 մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Ս.Ա., ծնված 1960 թ.)…
Ուկրաինայում բռնկվել է Ռովենի ատոմային էլեկտրակայանի տրանսֆորմատորը: Հրդեհի պատճառով անջատվել է էլեկտրակայանի երրորդ էներգաբլոկը: Այդ մասին, ինչպես հայտնել է Ռովենի ԱԷԿ-ի տեղեկատվության վարչության պետ Պյոտր Կրատիկին: Տրանսֆորմատորը բռնկվել է ապրիլի 29-ին ժամը 21:07-ին։ Հրդեհը հաջողվել է մարել 22:05-ին: Հրդեհաշիջմանը մասնակցել է 36 մարդ և 10 միավոր տեխնիկա: ԱԷԿ-ի շրջակայքում ճառագայթային ֆոնը նորմայի սահմաններում է: Ներկայում…