արագընթաց գնացք
«Եվրոսթարի» ուղևորները 2026թ. փետրվարից կբախվեն Մեծ Բրիտանիա մուտքի նոր կանոնների հետ
2026 թվականի փետրվարի 25-ից սկսած՝ առանց վիզայի ռեժիմ ունեցող երկրներից «Եվրոսթարի» ուղևորները Մեծ Բրիտանիա մուտք գործելու համար պետք է ունենան էլեկտրոնային ճամփորդական թույլտվություն (ETA)։ Առանց դրա նրանց կարգելվի նստել գնացք։
Հուլիսի 25-26-ին կչեղարկվեն Երևան-Գյումրի էլեկտրագնացքի որոշ ուղերթներ
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ չեղարկվում է հուլիսի 25-ին՝ ժամը 17:15-ին, Երևանի երկաթուղային կայարանից Երևան-Գյումրի №102 արագընթաց գնացքի մեկնումը: Հուլիսի 26-ին չեն գործելու ժամը 09:05-ին Գյումրիից և 17:15-ին Երևանից մեկնող Գյումրի-Երևան-Գյումրի №103/102 արագընթաց էլեկտրագնացքները: Երևան-Գյումրի-Երևան երթուղու №100/101 արագընթաց էլեկտրագնացքները, որոնք մեկնում են Երևանից 09:40 և Գյումրիից 17:10-ին, հուլիսի 26-ին աշխատելու են առանց փոփոխությունների: Անփոփոխ…
Alfa-X. Ճապոնիան ներկայացրել է ամենաարագընթաց գնացքը
Ճապոնիան ներկայացրել է նոր Alfa-X արագընթաց գնացքը, որը կարող է ապահովել մինչև 360 կմ/ժ արագություն: Այս մասին տեղեկացնում է «ՌՒԱ Նովոստի»-ն։ Տեղական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ այն կլինի ամենաարագընթաց գնացքը Ճապոնիայում: Մինչ այդ Ճապոնիայում ներկայացվել են գնացքներ, որոնք արագություն են զարգացրել մինչև 320 կմ/ժ արագություն: «JR East» երկաթուղային ընկերությունը պլանավորում է թեստ-գործարկում իրականացնել մայիսի 10…
Տեխնիկական պատճառներով Երևան-Գյումրի գնացքի չվերթը չեղարկվել է
Տեխնիկական խնդիրների պատճառով ապրիլի 5-ին` ժամը 09:40-ին, Երևանի երկաթուղային կայարանից մեկնող Երևան-Գյումրի արագընթաց գնացք չվերթը չեղարկվում է: Այս մասին հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից: Իսկ Երևան-Գյումրի-Երևան երթուղու այլ արագընթաց էլեկտրագնացքները, որոնք մեկնում են Գյումրիից 09:05-ին, 17:10-ին, Երևանից` 17:15-ին, աշխատելու են առանց փոփոխությունների: Անփոփոխ է մնում նաև արագընթաց էլեկտրագնացքների` ապրիլի 6-7-ի չվացուցակը:
Թուրքիայում գնացքի վթարի զոհերի թիվը հասել է 9-ի (Տեսանյութ)
Թուրքիայում արագընթաց գնացքի մասնակցությամբ վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի: Այս մասին հայտնում է Anadolu-ն՝ հղում անելով տրանսպորտի նախարարին: Հաղորդվում է, որ միջադեպի զոհ է դարձել 8 ուղևոր և մեքենավարը: Նախարարի խոսքով՝ վթարից հետո վագոններից մեկն ընկել է վերգետնյա հետիոտնային անցումի վրա:







