Արարատ Միրզոյան
Միրզոյանը ԵԽԽՎ-ին է ներկայացրել խաղաղության գործընթացը
ՀՀ ԱԳ նախարարը ԵԽԽՎ նախագահին ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացիկ փուլը և ընդգծել ժողովրդավարական բարեփոխումները։
ԵԱՀԿ-ն և Հայաստանը քննարկել են խաղաղություն և տարածաշրջանային ապագա
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն այսօր Երևանում հանդիպել է ՀՀ ԱԳ նախարարի և վարչապետի հետ՝ քննարկելով երկկողմ համագործակցությունը, տարածաշրջանային անվտանգությունը և Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը։
Միրզոյանը ՄԱԿ ՄԻԽ-ում. Ադրբեջանում շարունակվում է կեղծ դատավարություններ 23 կամայականորեն ձերբակալված հայ անձանց նկատմամբ
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդես է գալիս ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում՝ ներկայացնելով Հայաստանի նվիրվածությունը մարդու իրավունքներին, ժողովրդավարական բարեփոխումներին և տարածաշրջանային խաղաղության ջանքերին:
ԱՄՆ-ն Հայաստանում ներդրել է մոտ $3.3 միլիարդ՝ աջակցելու ժողովրդավարական բարեփոխումներին. ԱՄՆ դեսպանատուն
Հունվարի 14-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության հանձնաժողովի ստեղծման պաշտոնական մեկնարկը։ Արարողությանը մասնակցեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Այս կարևոր նախաձեռնությունը ընդգծում է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության աճը՝ ուղղված Հարավային Կովկասի կայունության, խաղաղության և անկախության ապահովմանը։ ԱՄՆ դեսպանատունը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները Հայաստանի մեջ ներդրել է մոտ…
Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի ամբողջական տեքստը
Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումը։ Փաստաթուղթը ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱՄՆ կողմից՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Կանոնադրությունը ստորև. Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրություն Նախաբան Հայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ Հաստատում են իրենց…
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման նախաձեռնությունը՝ ռազմավարական շահերի և միջազգային ռիսկերի խաչմերուկում
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՍԾՏՀԿ արտգործնախարարների խորհրդի 49-րդ հանդիպման ընթացքում անդրադարձել է տարածաշրջանային համագործակցության առաջընթացին՝ ներառյալ Հայաստանի և Թուրքիայի միջև Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հնարավորություններին: Միրզոյանը նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ձեռք է բերվել նախնական համաձայնություն՝ համատեղ գնահատելու Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները։ Այս քննարկումները կարևոր քայլ են երկարաժամկետ տնտեսական և…
Կկայանա ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստը. Միրզոյան-Բայրամով հանդիպում նախատեսված չէ
ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի (ԱԳՆԽ) 31-րդ նիստը կկայանա դեկտեմբերի 4-5-ը Մալթայում։ Նիստին կմասնակցեն նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, սակայն որևէ հանդիպում երկու երկրների ներկայացուցիչների միջև նախատեսված չէ։ Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ Արարատ Միրզոյանը նախատեսում է մասնակցել նիստին և անցկացնել մի շարք երկկողմ հանդիպումներ։…
Միրզոյանը և Բուրելը քննարկել են համագործակցության հնարավորությունները
Նոյեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ստոկհոլմի քաղաքային խորհրդի նախագահ Օլլե Բուրելի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի և Ստոկհոլմի միջև համագործակցության հաստատման հնարավորությունները՝ շեշտադրելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են կանաչ անցումը, քաղաքային նորարարությունները և տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ներգրավումը։ Այս ուղղություններով համագործակցությունը հնարավորություն է տալիս Հայաստանին ստանալ Եվրոպայի առաջատար փորձն ու…
Արարատ Միրզոյանն ու Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել
Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր։
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Կայանալու են նախարար Միրզոյանի հանդիպումները Հունգարիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ: Նախարարների հանդիպմանը կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս։
Մենք Ռուսաստանի հետ նույն լեզվով չենք խոսում, առկա խնդիրներն անհնար է թաքցնել. Միրզոյան
Այսօր մենք Ռուսաստանի հետ նույն լեզվով չենք խոսում. այն խնդիրները, որոնք կան Ռուսաստանի հետ հարաբերություններում, անհնար է թաքցնել։ Այս մասին արգենտինյան Todos Noticias հեռուստատեսության եթերում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Լրագրողը նկատել է, որ վերջին տարիներին թվում է, թե Հայաստանը շրջադարձ է կատարել դեպի Արևմուտք, ապա նա հետաքրքրվել է՝ արդյոք Հայաստանի չի՞ վախենում…
Հայաստանում ակտիվորեն քննարկվում են առկա նոր հնարավորությունները, այդ շարքում է նաև ԵՄ-ին անդամակցության գաղափարը․ Արարատ Միրզոյան
Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական «TRT World» հեռուստաալիքին։ Անդրադարձ է կատարվել ՀՀ արտաքին քաղաքական մի շարք հարցերի, այդ թվում՝ ԱՄՆ, ԵՄ հետ հարաբերություններին, Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում առկա առանցքային հարցերին։ Պատասխանելով հարցին, թե որպես ՀՀ արտաքին…
Արարատ Միրզոյանը կմեկնի Անթալիա
Արարատ Միրզոյանը մարտի 1-3-ն աշխատանքային այցով կմեկնի Անթալիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին, այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ։ Այս մասին X-ի իր միկրոբլոկում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Նախատեսված է մասնակցություն քննարկումներին և երկկողմ հանդիպումներին»,- գրել է նա։
Արարատ Միրզոյանն ու Նատալի Լուազոն քննարկել են տարածաշրջանային հարցեր
Փետրվարի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի (Renew Europe, Ֆրանսիա) հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցեր, որոնց առաջմղման հարցում իր յուրովի դերն ունի ԵՄ օրենսդիր մարմինը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել գործընկերության խորացման հեռանկարներին և…
Արտգործնախարարությունը ամփոփել է Արարատ Միրզոյանի այցը Հաագա
Ամփոփելով անցնող շաբաթ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հագեցած օրակարգով այցը Հաագա, արտգործնախարարությունը արձանագրում է․ Միջազգային քրեական դատարանում կայացավ դատարանին ՀՀ անդամակցության պաշտոնական արարողությունը, որի ժամանակ ՀՀ ԱԳ նախարարի կողմից ՄՔԴ մյուս՝ 123 անդամ երկրների դրոշների կողմից բարձրացվեց Հայաստանի Հանրապետության դրոշը։ Միջոցառմանը մասնակցեցին շուրջ 60 երկրների ներկայացուցիչներ։ Նախարար Միրզոյանը հանդիպում ունեցավ նաև Արբիտրաժի մշտական դատարանի…