Արարատ 73
Այսօր հայտնի դարձավ, որ գողացվել է «Արարատ 73»-ի ֆուտբոլիսների արձանախմբի որոշ արձաններ։ Արձանախումբը տեղադրվել է 2016 թվականին՝ «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ։ Դրա ճարտարապետը Տիգրան Բարսեղյանն է, իսկ քանդակագործների խումբը գլխավորել է Արմեն Սամվելյանը։ Դեպքին անդրադարձել է նաև «Փյունիկ» ակումբի գրասենյակի ղեկավար Գրիգոր Թադևոսյանը ու խնդրել գողությունը կատարած անձանց հետ վերադարձնել արձանները։ https://www.facebook.com/gregtad/videos/1670085569809945/?t=1
Տեղեկացնում ենք, որ անվանի հայ ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը այսուհետ կզբաղեցնի «Ուրարտու» ՖԱ-ի զարգացման գծով փոխտնօրենի պաշտոնը։ Հաջողություն և բեղմնավոր աշխատանք ենք մաղթում պարոն Անդրեասյանին մեր ակումբում։ Գրում է «Ուրարտուի» պաշտոնական կայքը։ Հիշեցնենք, որ Արկադի Անդրեասյանը «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստներից է։ Նա երկար ժամանակ զբաղվել է նաև մարզչական գործունեությամբ։ Անդրեասյանը գլխավորել է «Կոտայք», «Զվարթնոց», «Միկա» ակումբները, ինչպես…
Ծննդյան 70-ամյակի առթիվ, հայկական ֆուտբոլի կայացման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Արարատ 73» լեգենդար թիմի անդամ, միջազգային կարգի սպորտի վարպետ, ֆուտբոլիստ, ԽՍՀՄ չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վարպետ Սուրեն Մարտիրոսյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Շնորհավորելով ծննդյան տարեդարձի առթիվ՝ քաղաքապետ Հայկ Մարությանն առողջություն ու երկար տարիների կյանք է մաղթել սպորտի վարպետին: «Ինձ համար «Արարատ…