Արարողակարգի պետ
Սերժ Սարգսյանի արարողակարգի նախկին պետը դարձավ Արմեն Սարգսյանի խորհրդական
Արմեն Գիչյանը նշանակվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը խորհրդական։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը. Արմեն Գիչյանին նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական», – ասված է համապատասխան որոշման մեջ: Գիչյանը ՀՀ երրորդ նախագահի աշխատակազմում զբաղեցրել է արարողակարգի վարչության պետի պաշտոնը:

