Արա Մարտիրոսյան
Արա Մարտիրոսյանը Հայկոյի երգը կատարելիս արտասվել է բեմում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երևանում կայացել է երգիչ Արա Մարտիրոսյանի մենահամերգը՝ «Բաժանում չի լինում» խորագրով։ Դրա ընթացքում նա կատարել է նաև՝ կորոնավիրուսից վերջերս մահացած երգիչ Հայկոյի «Խոսքեր չկան» երգը, որի ընթացքում հուզվել է ու արտասվել բեմում։ Նա նշել է, որ իր համար անչափ դժվար է կատարել Հայկոյի երգը, սակայն չի կարող չհարգել իր 23 տարվա ընկերոջ հիշատակը։
Մահացել է Բոկա կեղծանունով հայտնի Բորիս Դավիդյանը
Մահացել է երգիչ Բորիս Դավիդյանը, որն ավելի հայտնի էր Բոկա կեղծանունով։ Դավիդյանի մահվան մասին Facebook-ի իր էջում գրել է երգիչ Արա Մարտիրոսյանը։ «Աստված հոգիդ լուսավորի Բոկա ջան», – գրել է երգիչը։ https://www.facebook.com/AraMartirosyanOfficial/photos/a.399998003381515/3164061236975164/?__cft__[0]=AZWee-zG-lmqR44sQN36L4_4n2jEBoH98rwe9PgCiEVa55xwNWMihblnPu9sl9uqjV-uq3UmOYUJhcwmT7Qkx-wbwKS9hxQEjA7qZ-r2–MPpVUi8L-E9X5fGQSNDFbGZFPH5_pK6GbTSukvBYQ1i9zW4MiKeoMKG8pYAPyb6-WDWA&__tn__=%2CO%2CP-R



