Արա Ֆիդանյան

  • Ներքին գործերի նախարարության ձևավորման օրենսդրական փաթեթի նախագիծը գտնվում է վերջնական ամբողջացման փուլում: Այս մասին ԱԺ-ում տեղեկացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: Ըստ նրա՝ նոր նախարարության կառուցվածքի հիմքում ընկած են լինելու ոստիկանությունը, փրկարար և միգրացիոն ծառայությունները: «ՆԳՆ-ի ձևավորումից հետո իրականացվելու են ոստիկանության կառուցվածքի և գործառույթների արմատական փոփոխություններ: Նախատեսվում է ոստիկանության զորքերի, պետական պահպանության գլխավոր վարչության…

    Նախատեսվում է ձևավորել ոստիկանության գվարդիա. Արա Ֆիդանյան
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Արա Ֆիդանյանին գործուղում է Ֆրանսիայի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: Որոշման մեջ մասնավորապես ասված է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանին 2022 թվականի ապրիլի 3-9-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ և…

    Արա Ֆիդանյանը կգործուղվի Ֆրանսիա
  • Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը նոյեմբերի 21-26-ը կգործուղվի Ստամբուլ։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության e-gov.am հատուկ կայքում հրապարակման որոշման էլեկտրոնային տարբերակից։ Ֆիդանյանը Ստամբուլում կմասնակցի Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 89-րդ նստաշրջանին։ Նշվում է, որ վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ֆիդանյանը պետք է գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի վարչապետի աշխատակազմ ու Արտաքին գործերի նախարարություն։

    Ոստիկանապետի տեղակալը կգործուղվի Ստամբուլ
  • Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներքին զորքերին փոխարինելու է գալիս ազգային գվարդիան։ Այս մասին ԱԺ-ում այսօր հայտարարեց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։ Նա ասաց, որ հարցն այժմ քննարկման փուլում է ու վերջնական որոշումից հետո կներկայացվի հանրային քննարկման։ Ֆինդանյանը նշեց, որ սա կարևորագույն հարց է, բայց կարծիք հայտնեց, որ այս պահին պետք է սահմանափակվել այսքանով, իսկ հետո ավելի մանրամասն կպարզաբանվի։

    Ոստիկանության ներքին զորքերին կփոխարինի ագզային գվարդիան
  • Այսօրվանից արդեն պարտադիր է նաև բաց տարածքներում դիմակ կրելը։ Կանոնը խախտողներին սպասվում է 10 հազար դրամ տուգանք։ Այսօր ԱԺ-ում տուգանքների թեմային անդրադարձավ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։ Նա ասաց, որ ոչ մի քաղաքացի երբեք անհիմն չի տուգանվել և չի տուգանվելու։ Ֆիդանյանը նշեց, որ երբ նախորդ անգամ նույնպես պարտադիր էր դիմակ չդնելը, կանոնը խախտողներից շատերն են վճարել տուգանքները,…

    Ոչ մի քաղաքացի անհիմն չի տուգանվելու․ փոխոստիկանապետ
  • ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին և ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը մասնակցել են նոր Պարեկային ծառայության ղեկավար անձնակազմի վերապատրաստման վերջին դասընթացին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վերապատրաստումն իրականացրել են ԱՄՆ-ից ու Կանադայից ժամանած փորձագետները։ ԱՄՆ դեսպանը շնորհավորել է…

    ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին մասնակցել է Պարեկային ծառայության ղեկավար անձնակազմի վերապատրաստման դասընթացի ամփոփմանը
  • Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը հյուրընկալվել է Ոստիկանության կրթահամալիրում և հանդիպում ունեցել Պարեկային ծառայության ուսուցման ծրագրի մասնակիցների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը և ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: Փոխվարչապետի պաշտոնակատարը ողջույնի խոսքում նշել է. «Վստահ եմ Ձեզ բազմիցս ներկայացվել է այն նպատակը, ռազմավարական միտքը ու նշանակությունը, որ մենք դնում ենք…

    Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Պարեկային ծառայության ուսուցման ծրագրի մասնակիցների հետ
  • ՀՀ ոստիկանության կայքից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 3-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանը ոստիկանության ղեկավար կազմին ներկայացրեց ոստիկանության պետի նորանշանակ տեղակալ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանին։ Արա Ֆիդանյանը ոստիկանության համակարգում ծառայել է շուրջ 20 տարի, զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ օպերլիազորից մինչև Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ։ Վահե Ղազարյանը նշեց, որ Արա Ֆիդանյանի ղեկավարությամբ Հայաստանում Ինտերպոլի ազգային…

    Վահե Ղազարյանը ներկայացրել է ոստիկանության պետի նորանշանակ տեղակալ Արա Ֆիդանյանին
  • ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Արա Ֆիդանյանին նշանակել է ՀՀ ոստիկանապետի տեղակալ։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի. Արա Ֆիդանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ», – ասված է հրամանագրում: Հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

    Արա Ֆիդանյանը՝ ոստիկանապետի տեղակալ