Արբիտրաժային դատարան
Անգլիական 8 ակումբներ ընդդեմ Ման Սիթիի․ ինչու՞ են թիմերն ուզում դիմել դատարան
Ինչպես հիշում եք, ՈւԵՖԱ-ն պատժել էր «Մանչեսթեր Սիթիին»՝ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար, ու թիմին զրկել առաջիկա 2 մրցաշրջաններին եվրագավաթներին մասնակցելու իրավունքից։ Այս հարցի շուրջ համախմբվել են նաև անգլիական 8 ակումբներ, որոնք ցանկանում են «Ման Սիթիին» զրկել առաջիկա Չեմպիոնների Լիգային մասնակցելու հնարավորությունից։ Ըստ Daily Mail-ի, այդ թիմերն են՝ «Շեֆիլդ Յունայթեդը», «Լիվերպուլը, «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը»,…
«Սանիթեքը» սկսել է արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը
«Սանիթեք» ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը: Այս մասին «Սանիթեք» ընկերության տնօրինությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ գործընկերներ, Սիրելի՛ երևանցիներ, «Սանիթեք» ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը: Եվ որպես այդ գործընթացի առաջին քայլ ընկերության բաժնետերը՝ Նիկոլաս Էլ Թավիլը, գործելով նաև մյուս բաժնետերերի անունից, այսօր ծանուցել է Հայաստանի Հանրապետության…
«Սանիթեքը» դիմելու է արբիտրաժային դատարան․ խոսնակ
Երևանի քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերություններին է փոխանցել ընդհանուր առմամբ 160 միլիոն դրամ՝ 2019-ի օգոստոս ամսվա երկրորդ կեսին մատուցած ծառայությունների դիմաց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Հորդորում ենք «Սանիթեք» ընկերությունների ղեկավարությանը՝ այդ միջոցներն առաջնահերթ ուղղել սեփական աշխատակիցների նկատմամբ ունեցած աշխատավարձային պարտավորությունների կատարմանը»,-նշել էր նա: Հայկ Մարությանը «Սանիթեքի» հետ…
Նեյմարի որակազրկման որոշման վերաբերյալ բողոքը մասամբ բավարարվել է
Ֆրանսիական ՊՍԺ-ի բողոքը մասամբ բավարարվել է մարզական Արբիտրաժային դատարանի կողմից՝ ՈւԵՖԱ-ի կողմից ակումբի հարձակվող Նեյմարի որակազրկման որոշման վերաբերյալ։ Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի անցած մրցաշրջանի խաղարկության 1/8 եզրափակչի՝ «Ման․ Յունայթեդ»-ի դեմ հանդիպումից հետո Նեյմարը սոց․ ցանցերում քննադատել էր հանդիպման մրցավարներին։ Այսպիսով, բրազիլացին կմասնակցի Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրի՝ «Բրյուգե»-ի դեմ հանդիպմանը։