արգելափակում
Ռուսական դատարանը Google-ին տուգանել է $2,000,000,000,000,000,000,000,000,000,000,000 YouTube-ի բովանդակությունը արգելափակելու համար
Կալիֆոռնիայի Մենլո Պարկում գտնվող Google ընկերությունը ստացել է 34 նիշանոց տուգանք՝ YouTube-ում ռուսական բովանդակությունը արգելափակելու համար: Ըստ ռուսական ՏԱՍՍ պետական լրատվական գործակալության, տուգանքը կրկնապատկվելու է ամեն օր, եթե չվճարվի 90 օրվա ընթացքում: Համեմատության համար՝ համաշխարհային տնտեսության ընդհանուր արժեքը գնահատվում է շուրջ 110 տրիլիոն դոլար, որը 15 նիշանոց թիվ է: Փաստաբան Իվան Մորոզովը ՏԱՍՍ-ին հայտնել է,…
Հռոմի պապը կրկին իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման վերաբերյալ
Հռոմի քահանայապետ Ն․Ս․ Ֆրանցիսկոսը հունվարի 29-ին կրկին իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման վերաբերյալ: «Վերահաստատում եմ իմ կոչը Հարավային Կովկասում Լաչինի միջանցքում տիրող մարդասիրական ծանր իրավիճակի առնչությամբ։ Իմ մտերմությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր ձմռան կեսին ստիպված են դիմակայել այս անմարդկային պայմաններին։ Անհրաժեշտ է միջազգային մակարդակով գործադրել բոլոր ջանքերը՝ մարդկանց բարօրության…
Արման Եղոյանը եվրոպացի պաշտոնյաներին է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրադրությունը
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն Ազգային ժողովում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերին և ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության՝ Հայաստանի հետ հարաբերությունները համակարգող ներկայացուցիչ Մարտի Լուցարին։ «Շնորհակալություն հայտնելով մեր տարածաշրջանում կայունության ապահովմանն ուղղված ԵՄ ջանքերի համար` բարձր եմ գնահատել ԵՄ մոնիթորինգային առաքելության աշխատանքը և Հայաստանում ԵՄ…
Ալիևը շարունակում է միջազգային հանրության առջև ստել Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ. ԱՄՆ կոնգրեսական
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է միջազգային հանրության առջև ստել Լաչինի միջանցքի՝ արդեն մեկ ամիս շարունակվող արգելափակման վերաբերյալ։ Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ անդրադառնալով Ադրբեջանի ղեկավարի՝ օրերս լրատվամիջոցներին տված հարցազրույցում արած հայտարարություններին։ «Կա հստակ ապացույց, որ այս ամենը մարդասիրական ճգնաժամ է առաջացնում Արցախում՝ արգելափակելով քաղաքացիական անձանց սննդամթերքի և դեղորայքի…
Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում ուսումնական գործընթացի կազմակերպման փոփոխություններ են եղել
Արցախի ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակվելու պատճառով հանրակրթական դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում ուսումնական գործընթացը ս.թ. հունվարի 9-ից կկազմակերպվի հետևյալ եղանակով. Նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով ժամանակավորապես կկասեցվի։ Հանրակրթական դպրոցները կշարունակեն գործել բնականոն հունով: Դադարեցված ուսումնական…
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա
Դեկտեմբերի 29-ից հունվարի 4-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Աբովյան, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքներում և Ճամբարակ-Ծովագյուղ ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա:
Արարատ Միրզոյանը և Արցախի պատվիրակությունը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները
Դեկտեմբերի 23-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Արցախի պատվիրակությանը՝ ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները, Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի մանրամասները:
ԵՊՀ-ի կոչը միջազգային գործընկերներին Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ
ԵՊՀ գիտական խորհուրդը հանդես է եկել կոչով՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակին: «Դեկտեմբերի 12-ի առավոտից Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ, ներկայանալով որպես բնապահպանական ակտիվիստներ, արգելափակել են բնականոն ու անարգել տեղաշարժը Գորիս–Ստեփանակերտ ճանապարհին (Լաչինի միջանցք), որն այսօր Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է։ Բացի դրանից՝ այս օրերի ընթացքում Ադրբեջանը ձմռան սաստիկ ցրտի պայմաններում…
Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի երկարատև արգելափակումը կարող է հանգեցնել մարդասիրական սարսափելի հետևանքների. Human Rights Watch
Human Rights Watch-ը հայտարարություն է տարածել, որում նշվել է. «Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհն արգելափակված է 2022 թ. դեկտեմբերի 12-ից՝ խաթարելով այնտեղ բնակվող տասնյակ հազարավոր էթնիկ հայերի համար առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների հասանելիությունը»։ Փակված ճանապարհը թույլ չի տալիս նաև Լեռնային Ղարաբաղի բնակիչներին լքել շրջանը։ Ավելի քան հազար մարդ գտնվում է արգելափակման մեջ այս…
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել կրիային
Հունիսի 2-ին` ժամը 09:42-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Փարպիի Ձոր» կոչվող տարածքում կրիան արգելափակվել է ոռոգման ջրագծի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել կրիային և տեղափոխել անվտանգ տարածք:
Mastercard-ը մի քանի ռուսական բանկերի անջատել է իր համակարգից
Միջազգային վճարային համակարգ հանդիսացող Mastercard-ը ռուսական մի քանի բանկերի նկատմամբ պատժամիջոց է կիրառել ու արգելել դրանց մուտքն իր համակարգ։ Այս մասին հայտարարել է ընկերության նախագահ Մայքլ Միբախը։ Նա իր հայտարարության մեջ ասում է, որ իրենք արգելափակել են մի քանի ֆինանսական հաստատություններ, բայց չի նշել, թե որոնք են դրանք։ Միբախը պարզաբանել է, որ արգելափակումը կապված է՝…
Հունաստանում ձյունն ավելի քան 5 հազար մեքենա է «գերեվարել» (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հունաստանում առատ ձյան հետևանքով ծանր իրավիճակ է ստեղծվել «Ատտիկի օդոս» ազգային ավտոճանապարհին որտեղ ավելի քան 5 հազար մեքենա է արգելափակվել։ Այս մասին հայտնել է ճեպազրույցի ընթացքում ասել է Կլիմայական ճգնաժամի և քաղաքացիական պաշտպանության հարցերի նախարար Խրիստոս Ստիլիանիդիսը։ Նրա խոսքով՝ երկուշաբթի երեկոյան սկսվել են մեքենաների դուրս բերման աշխատանքները, որին մասնակցում են նաև փրկարարները, իրավապահներն ու զինված…
Հայաստանում արգելափակվել է Viber-ի 1200 կեղծ հաշիվ
Վերջին շրջանում Հայաստանում հաճախակի են դարձել բանկային քարտերի սեփականատերերի նկատմամբ խարդախության դեպքերը և մեսենջերների ու սոցիալական ցանցերի միջոցով օգտատերերին խաբելու փորձերը: Այս մասին տեղեկանում ենք Viber Armenia թիմից: Հանցագործները հաճախ օգտագործում են հանրաճանաչ մեսենջերները՝ բանկերի հաճախորդների հետ կապ հաստատելու համար: Միայն տարեսկզբին օգտատերերի բողոքների հիման վրա Հայաստանում Viber-ի կողմից արգելափակվել է խարդախության նշաններ ունեցող ավելի…
Երևան-Մեղրի ճանապարհին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 16 ավտոմեքենա
Մարտի 27-ին՝ ժամը 09:59-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարավան-«Զանգեր» հատվածում “Mitsubishi Outlander” մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Երևան-Մեղրի (Մ-2) ավտոճանապարհի 168-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել…
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 115 ավտոմեքենա
Մարտի 13-ին, ժամը 15։30-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 31-33 կմ-ին ձյան և մերկասառույցի պատճառով ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել երթևեկությունը․ կան արգելափակված ավտոմեքենաներ։ Այս մասին տեղեկանում ենք արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 20։00-ի դրությամբ…