Արդար Հայաստան
Հանդիպել եմ Նիկոլ Փաշինյանին՝ վերջինիս նախաձեռնությամբ․ Նորիկյան
Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ հանդիպել եմ վերջինիս՝ արտախորհրդարանական ուժերի հետ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու համատեքստում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը։ Նա գրել է, որ քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը։ Այս մանրամասներ չի հաղորդվում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ մտադիր է խորհրդակցություններ անցկացնել…
«Արդար Հայաստան»-ի նախագահ Նորայր Նորիկյանի ամփոփիչ ասուլիսը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Տեսակետ» մամուլի ակումբում տեղի է ունեցել՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանի ամփոփիչ մամուլի ասուլիսը: Հիշեցնենք, որ այսօր քարոզարշավի վերջին օրն է։
ԿԸՀ-ն մերժեց Արդար Հայաստանի ցուցակում ընդգրկված թեկնածուներից մեկի գրանցումը
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց «Արդար Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Դավիթ Ալեքսանդրի Գրիգորյանի գրանցումը: «Կուսակցության կողմից ներկայացված ցուցակում ունեցել ենք մեկ թեկնածուի մասով բացթողում, որին ԿԸՀ-ի կողմից տրամադրվել է 48 ժամ՝ բաղթողումը լրացնելու համար: Բացթողումը ընտրական ցուցակի 13-րդ հերթական համարի թեկնածու Դավիթ Ալեքսանդրի Գրիգորյանի գրանցման վերաբերյալ էր, որի փաստաթղթերի փաթեթում բացակայում էր…
Արդար Հայաստան կուսակցությունը արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրեց ԿԸՀ
«Արդար Հայաստան» կուսակցության անդամները՝ քաղաքական ուժի ղեկավար, փաստաբան Նորայր Նորիկյանի հետ քիչ առաջ ԿԸՀ են ներկայացրել արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու փաստաթղթերը։ Մինչ այս ժամը ԿԸՀ փաստաթղթեր է ներկայացրել միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Հիշեցնենք, որ հունիսի Հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցելու համար քաղաքական ուժերը փասատթղթերը պետք է ներկայացնեն մինչև մայիսի 26-ը՝ ժամը 18։00-ն։
Արմեն Սարգսյանն ընդունել է «Արդար Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներին
Խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քննարկումների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին, կուսակցության փոխնախագահներ Դավիթ Կարապետյանին և Էդուարդ Տերտերյանին: Հանդիպմանը քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: «Արդար Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն այդ համատեքստում ներկայացրել են իրենց տեսակետներն ու առաջարկությունները:





