արդիական համակարգեր
«Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» ծրագրի իրականացման նպատակը գյուղատնտեսական հողատարածքներում ոռոգման արդյունավետ եղանակների ներդրման խթանումն է, որի շրջանակում կաթիլային ոռոգման և անձրևացման համակարգերի ներդրման համար պետական աջակցություն է ցուցաբերվում գյուղատնտեսական մշակաբույսերի մշակությամբ զբաղված ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ նպատակային վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման կամ կատարված ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով՝ ըստ տնտեսավարողի հայեցողության: «Խնայենք ջուրը, ավելացնենք բերքատվությունը,…