արեվելք
Վերջին 15 տարիների ընթացքում Կենտրոնական Եվրոպայի` Եվրամիությանն անդամակցած երկրները ցանկանում են, որ դաշինքն ավելի մեծ ինքնիշխանություն տրամադրի առանձին պետություններին: Այս մասին ասել է Լեհաստանի վարչապետը` ընդգծելով այն խնդիրները, որոնք ԵՄ-ում հաճախ բաժանում են Արևելքն ու Արևմուտքը: Մատեուշ Մորավեցկին Վարշավայում մեկօրյա գագաթնաժողովի ավարտին լրագրողների հետ զրույցում ասել է, որ Կենտրոնական Եվրոպայի երկրները միասնական են այս հարցում։