Արթուր Գալոյան

  • Արթուր Գալոյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Արթուր Գալոյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի (ՖԱԼ) վերջին՝ 38-րդ տուրում Մոսկվայի «Վելեսն» արտագնա խաղում 2:3 հաշվով պարտվել է «Ենիսեյին»: Խաղի հաշիվը բացել է «Վելեսի» հարձակվող Իրաքլի Լոգուան, որն աչքի է ընկել Արթուր Գալոյանի փոխանցումից հետո: Լիգայի մամուլի ծառայությունը հայտնել է, որ այդ դոլը ՖԱԼ-ի վերջին տուրում ամենաարագն էր։ https://streamable.com/d2w1zs

  • Արթուր Գալոյանը ճանաչվել է Վելեսի՝ ապրիլի լավագույն ֆուտբոլիստ

    Արթուր Գալոյանը ճանաչվել է Վելեսի՝ ապրիլի լավագույն ֆուտբոլիստ

    Արթուր Գալոյանը ճանաչվել է «Վելեսի»՝ ապրիլի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնել է մոսկովյան ակումբի մամուլի ծառայությունը: Հայաստանի ազգային հավաքականի նորեկն ապրիլին իր թիմի կազմում մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ:  

  • Արթուր Գալոյանն այսուհետ հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Արթուր Գալոյանն այսուհետ հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Ռուսական «Վելեսի» կիսապաշտպան Արթուր Գալոյանն այսուհետ հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում։ Այս մասին հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: «22-ամյա ֆուտբոլիստը, ում շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, այս օրերին Երևանում է գտնվում: Այսօր նա այցելել է ֆուտբոլի ակադեմիա, հանդիպել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսին և առաջին հարցազրույցն ունեցել ՀՖՖ TV-ի հետ»,- գրել է ՀՖՖ-ն:…

  • Հայաստանի ազգային հավաքականը 2 նորեկ կունենա

    Հայաստանի ազգային հավաքականը 2 նորեկ կունենա

    Հայաստանի ազգային հավաքականին են միանում 2 նոր ֆուտբոլիստներ՝ մեկը Մոսկվայի ԲԿՄԱ-ից, մյուսը՝ ռուսական «Վելեսից»։ Այս մասին տեղեկանում ենք ռուսական ԶԼՄ-ներից։ РБ Спорт-ից հայտնում են, որ երեկ Հայաստանից կապ են հաստատել ԲԿՄԱ-ի 19-ամյա կիսապաշտպան Էդուարդ Բագրինցևի հետ ու առաջարկել նրան հանդես գալ հավաքականում։ Այժմ ընթանում է ֆուտբոլիստին քաղաքացիություն շնորհելու գործընթացը։ Матч ТВ-ի հաղորդմամբ էլ «Վելեսի» կիսապաշտպան…

  • Արթուր Գալոյանը կխաղա Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում

    Արթուր Գալոյանը կխաղա Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում

    Ռուսաստանի Առաջին դիվիզիոնը ներկայացնող «Վելես» ակումբի հայազգի ֆուտբոլիստ Արթուր Գալոյանը կարիերան շարունակելու է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայիում։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի Instagram-ի պաշտոնական էջից։ Պաշտոնական տվյալներ չկան, բայց տեղեկություններ էին շրջանառվում, որ Գալոյանով հետաքրքրված է ռուսական ԲԿՄԱ-ն։ Նշենք, որ 21-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Վելեսի» հետ ավարտվել է։ https://www.instagram.com/p/CP9CCdyjAz8/?utm_source=ig_embed&ig_rid=034ca927-67ef-4908-a949-19184620684d