արթուր իսրայելյան

  • ԵՊՀ Միջազգային համագործակցության և հասարակայնության կապերի գծով պրոռեկտոր, Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի ընկեր Արթուր Իսրայելյանը անդրադարձել է ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանի այն գրառմանը, թե ինքը թույլ չի տալիս «ընդդիմադիր» նյութեր տեղադրել ԵՊՀ կայքում: «Դրանք աշխատանքային կարգավորումներ էին, միայն աշխատանքային կարգավորումների մասին է խոսքը, այլ բառ չէի օգտագործի»,-ասել է Արթուր…

    Իմ նշանակումը նախարարի համակուրսեցին լինելու հետ կապ չունի․ ԵՊՀ պրոռեկտոր
  • «Գործող իշխանությունների կարգախոսներից մեկը ընկե­րոջ, բարեկամի, քավոր-սանիկի արժանիքներով պաշտոն­ների նշանակելու սկզբունքի բացառումն էր, որը հետևողականորեն շրջանցեց ԵՊՀ-ն: Ամեն ինչ սկսվեց Արայիկ Հարությունյանի մտերիմ ընկեր Խաչիկ Գևորգյանի քավոր Գևորգ Մուրադյանին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախա­գահ նշանակելուց, որն իր հեր­թին ապահովեց Արայիկ Հարությունյանի և Խաչիկ Գևորգյանի մյուս ընկերոջ՝ Արթուր Իսրայելյանի պրոռեկտոր նշա­նակվելը: Որոշելով հետ չմնալ մյուսներից՝ ԵՊՀ ռեկտորի…

    ԵՊՀ-ում վերջին նշանակումները բացառապես քավոր-սանիկ-բարեկամ տիրույթից են
  • Այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 9-րդ նիստում խորհրդի նախագահի պաշտոնում միաձայն ընտրվել է Գևորգ Մուրադյանը: Նա Ֆիզիկայի ֆակուլտետի Քվանտային երևույթների հետազոտման և մոդելավորման գիտահետազոտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող է: Նշենք, որ մինչ այդ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր: Հրաժարականից հետո նա նաև փաստացի ազատվել էր այդ պաշտոնից: Ձայների մեծամասնությամբ հոգաբարձուների խորհրդի քարտուղար է ընտրվել Արթուր Իսրայելյանը:

    ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը նոր նախագահ ու քարտուղար ունի