Արթուր Մոսիյան
Շպրտման ենթակա է ցանկացած փաստաթուղթ, որն Արցախը կներառի Ադրբեջանի կազմում. Մոսիյան
Միջազգային տարբեր դերակատարներ շրջանառում են փաստաթղթեր, որոնց հիմքում ընկած են ոչ այնքան համամարդկային իրավունքները, այլ տարբեր ուժային կենտրոնների տարածաշրջանային շահերը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Արցախի Հանրապետության ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը: «ԱԺ արտահերթ նիստը եւ Վերածննդի հրապարակի հանրահավաքներն ունեն մեկ օրակարգ՝ արցախահայությունը պատրաստ է տեր կանգնել իր ազատ եւ…
Ձևավորվել է Արցախ-Կիպրոս բարեկամության շրջանակը
Այսօր` հունիսի 10-ին, Արցախում ԱԺ մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ «Արցախ-Կիպրոս» բարեկամության շրջանակ ձևավորելու նպատակով: Խորհրդակցությանը նաև ներկա է եղել Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը: ԱԺ նախագահը, բացելով խորհրդակցությունը, նշել է, մարտի 6-ին Կիպրոսում հայտարարվել է Արցախի հետ բարեկամության շրջանակ ստեղծելու մասին: Շրջանակին անդամակցում են Կիպրոսի խորհրդարանի, քաղաքային խորհրդի…
Հրաժարական է ներկայացրել Արցախի գլխավոր դատախազը
Արցախի Հանրապետության գլխավոր դատախպազ Արթուր Մոսիյանը հրաժարական է ներկայացրել։ «Հայ Հեղափոխական Դաշնակցության կենտրոնական կոմիտեի անդամ ընտրվելուս կապակցությամբ, նկատի առնելով, որ կուսակցական և քաղաքական աշխատանքն անհամատեղելի է հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնի հետ, այսօր` 2019 թվականի հուլիսի 8-ին, հրաժարական եմ տալիս Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնից: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում հանրապետության իշխանություններին` ինձ այս խիստ պատասխանատու…



