արծաթե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ Կարեն Մարգարյանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր: Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության 81 կգ քաշային կարգում Հայաստանից Կարեն Մարգարյանը պոկել է 152 կգ, հրեց 175 կգ և երկամարտի 327 կգ արդյունքով դարձավ ԱԱ-ի փոխչեմպիոն: 343 կգ արդյունքով ոսկե մեդալակիր դարձավ ուզբեկ Մահամադկոդիր Տոշտեմիրովը: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ…
Իսպանական Պոնտևեդրա քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 86 կգ քաշային ազատոճային ըմբիշ Մհեր Մարկոսյանը դարձավ արծաթե մեդալակիր։ Վերջին գոտեմարտում Մարկոսյանի մրցակիցըՎրաստանի ներկայացուցիչ Միրիանի Մայիսուրաձեն էր, որին մեր ըմբիշը պարտվեց 2-3 հաշվով։ Մարկոսյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 6-4 հաշվով հաղթանակ էր տարել շվեդ Մոհամեդ Սարդար Տիմորիի նկատմամբ։ 1/8 եզրափակչում մեր ըմբիշն ընդամենը 50…
Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը 5 մեդալ է նվաճել Սանկտ Պետերբուգում անցկացվող «Ալեքսանդր Դիտյատինի գավաթի» միջազգային մրցաշարում: Մարմնամարզիկը ոսկե մեդալներ է նվաճել հենացատկերի, նժույքաթափերի վարժություններում ու բազմամարտում, ինչպես նաև արծաթե մեդալակիր է դարձել օղակների և ազատ վարժությունում: