Արծվաքար
Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում գործող «Միքայելյանների ընտանեկան ֆերմա» ՍՊԸ-ում արտադրված պանիրները, որոնք հասունանում են գինու և կոնյակի մեջ, մեծապես արժանանում են արտասահմանցի զբոսաշրջիկների ուշադրությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Միքայելյանների ընտանեկան ֆերմա» ՍՊԸ տնօրեն Արման Միքայելյանը, ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին: Այստեղ հատուկ տեխնոլոգիաներով պատրաստվում է յոթ տեսակի պանիր, և ողջ տեսականին հիմնականում սպառվում է օտարերկրյա զբոսաշրջիկների…