արկադի բալայան
ԱԻ նախարարի տեղակալը ընդունել է Ռուսաստանից ժամանած պատվիրակությանը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Օգոստոսի 21-ին Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արկադի Բալյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդի շրջանի առևտրաարդյունաբերության պալատի պատվիրակությանը: Պատվիրակության կազմում ընդգրկված էին շրջանի պատկան մարմինների, հատուկ նշանակության տեխնիկա և բուժսարքավորումներ արտադրող ձեռնարկությունների ներկայացուցիչներ: Ողջունելով հյուրերին՝ Արկադի Բալյանը հակիրճ ներկայացրեց ԱԻ բնագավառում հայ-ռուսական բազմակողմանի համագործակցությունը՝ մասնավորապես Ռուս-հայկական հումանիտար կենտրոնի գործունեությունը: Նիժնի Նովգորոդի շրջանի արտահանման ներուժի զարգացման կենտրոնի…
Տպավորված եմ հայ գործընկերների կատարելագործվելու մեծ ցանկությամբ․ ՌԴ ԱԻՆ կինոլոգիական ծառայության ղեկավար
Հունիսի 14-ին ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնում կայացավ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հետախույզ-կինոլոգիական ջոկատի 8 կինոլոգների որակավորման բարձրացման հավաստագրերի հանդիսավոր հանձնման արարողությունը: Հավաստագրերը հետախույզ-կինոլոգներին շնորհեց ԱԻ նախարարի տեղակալ Արկադի Բալյանը: Ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնի գործունեության շրջանակներում մայիսի 20-ից հունիսի 14-ն ԱԻՆ կինոլոգների համար կազմակերպվել էին «Տեխնածին փլուզումների դեպքում տուժածների որոնման ժամանակ կինոլոգիական հաշվարկների կիրառումը»…


