արձակուրդներ
Թոմաս Քուք Ինդիան անցնում է անհատականացված ճամփորդությունների 2026-27թթ. արձակուրդների համար
Թոմաս Քուք Ինդիան ռազմավարականորեն անցում է կատարում դեպի անհատականացված ճամփորդական փորձառություններ՝ նպատակ ունենալով գրավել Հնդկաստանի արտագնա զբոսաշրջության շուկան 2026 և 2027 թվականների արձակուրդների համար։
Կորոնավիրուսի պատճառով արգելվել է ժամկետային զինծառայողների արձակումները և արձակուրդները
Վերջին շրջանում «COVID-19»-ի հիվանդացության աճով պայմանավորված, ՀՀ զինված ուժերում իրականացվում են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումներ։ Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2020 թ. սեպտեմբերի 11-ի 1514-Ն որոշման 17-րդ կետի պահանջներով՝ արգելվել են ժամկետային պարտադիր զինծառայողների տեսակցությունները, արձակումները և արձակուրդները՝ բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ ենթակետի հիմքով նախատեսված դեպքերում (ընտանիքի…
ԿԳՄՍ փոխնախարարը պարզաբանել է՝ որ դպրոցները կարող են անցնել հնգօրյա ռեժիմի
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը պարզաբանել է, թե որ դպրոցները կարող են անցնել հնգօրյա ռեժիմի․ «Որպեսզի թյուրըմբռնումներ չլինեն, առանձին գրառմամբ ևս մեկ անգամ հստակեցնեմ՝ այն դպրոցները, որտեղ դասարաններում աշակերտների թիվը չի գերազանցում 20-ը և դասարանները չեն բաժանվում խմբերի, կարող են անցնել հնգօրյա ռեժիմի»։
Փոփոխվել են դպրոցականների ձմեռային արձակուրդի ժամկետները
Համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի դեկտեմբերի 30-ի N 49-Ն հրամանի՝ 1-ին և 2-րդ դասարանցիների ձմեռային արձակուրդը կտևի մինչև հունվարի 10-ը, ինչպես սահմանված էր 3-12-րդ դասարանների սովորողների դեպքում: Այսինքն՝ բոլոր աշակերտների համար դասապրոցեսը կվերսկսվի հունվարի 11-ից՝ հաշվի առնելով աշնան ամիսներին ունեցած մեկ ամիս դադարը, կորոնավիրուսային հիվանդության դեպքերի՝ ներկայումս նվազող թվերը և առաջիկա ամիսներին կանխատեսվող հնարավոր նոր ալիքը:…
Առաջին կիսամյակում պլանավորել ենք երկու մեծ դադար․ ԿԳՄՍ փոխնախարար
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է դպրոցականների արձակուրդներին․ «ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված եւ հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները, որում սահմանվել են նաև դպրոցականների արձակուրդների օրերը: Առաջին կիսամյակում պլանավորել ենք երկու մեծ դադար՝ չնախատեսված իրավիճակներից հնարավորինս խուսափելու և ուսումնական գործընթացը կազմակերպելու…
Ծնողները կարող են Skype-ի միջոցով դիմել գնդապետ Նելլի Դուրյանին
ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում հայտարարություն է հրապարակվել, որը ներկայացնում ենք ստորև․ «Ամառային արձակուրդի օրերին երեխաներն առավել ազատ են և ուշադրությունից դուրս մնալով՝ ինչ-որ պահի կարող են դրսևորել հակահասարակական վարք, նաև խախտել համավարակով պայմանավորված վարքականոնները: Անչափահասներին վերաբերող խնդիրները մշտապես ոստիկանության ուշադրության կենտրոնում են, և հենց այդ շրջանակում է ոստիկանության հերթական նախաձեռնությունը: Հուլիսի 15-ից յուրաքանչյուր աշխատանքային օր,…
Ժիրինովսկի առաջարկել է մեկ ամսով հետաձգել ուսումնական տարվա մեկնարկը
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է տեղաշարժել արձակուրդների ժամանակացույցը և ուսումնական տարին սկսել հոկտեմբերից: Այս մասին գրում է РИА Новости-ն: «Տեսե՛ք, հիմա սեպտեմբեր է. բոլորը սկսել են ուսումնական տարին, իսկ մենք նրանց (կրթության ոլորտի հետ կապ ունեցող անձանց) թույլ չենք տալիս հանգստանալ: Միջազգային ճամբարները, հանգստավայրերը, առողջարանները կիսադատարկ են…Ինչո՞ւ…Եկե´ք ուսումնական տարին սկսենք հոկտեմբերի մեկից,…
Վրաստանի դպրոցներում արձակուրդները երկարացրեցին մինչև հունվարի 19-ը
Դպրոցների աշակերտների, մանկավարժների առողջության ու անվտանգության ապահովման նկատառումներով՝ Վրաստանի կրթության նախարարությունը, հանրապետության առողջապահության նախարարության խորհրդատվությամբ, որոշում է ընդունել երկարացնել դպրոցական արձակուրդները: Այս մասին հայտարարություն է տարածել կրթության նախարարությունը, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը: «Չնայած այն բանին, որ գրիպի վիրուսով հիվանդացության ցուցանիշը չի վկայում համաճարակի մասին, նախարարությունը նպատակահարմար է համարում գրիպի վիրուսի տարածումը կանխելու նպատակով հանրակրթական հաստատություններում…
Արայիկ Հարությունյանի հրամանը՝ դպրոցականների արձակուրդների վերաբերյալ
Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հուլիսի 11-ին ստորագրված 694-Ն հրամանով սահմանվում է դպրոցականների արձակուրդների օրերը։ Առաջին դասարանցիների ձմեռային արձակուրդները կսկսվեն 2018թ. դեկտեմբերի 24-ից 2019թ. հունվարի 20-ը ներառյալ: Երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդները կսկսվեն 2018թ. դեկտեմբերի 24-ից 2019թ. հունվարի 20-ը ներառյալ: Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին ձմեռային արձակուրդները կսկսվեն 2018թ. դեկտեմբերի 24-ից 2019թ. հուվարի…









