Արման Հակոբյան
Իսրայելում կայացել է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված արարողություն (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Իսրայելի մայրաքաղաք Երուսաղեմում Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկանում ենք Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանի Facebook-յան գրառումից։ Նա նշում է, որ արարողությունը կայացել է Ապրիլյան զոհերին նվիրված հուշարձանի դիմաց: Նրա խոսքով՝ արարողությանը մասնակցել է նաև Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Հակոբյանը։
Արման Հակոբյանն իր հավատարմագրերն է հանձնել Իսրայելի նախագահին
ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ ապրիլի 7-ին դեսպան Արման Հակոբյանն իր հավատարմագրերը հանձնեց Իսրայելի Պետության նախագահ Յիցխակ Հերցոգին: «Արարողությանը հետևած զրույցն ընդգրկեց երկկողմ հարաբերություններին, հայ և հրեա ժողովուրդների բազմադարյա կապերին ու ընդհանրություններին, Իսրայելում բնակվող հայ համայնքին առնչվող և այլ հարցեր: Բրիտանացի խորհրդարանականները բարձր են գնահատել Հայաստանի գրանցած ժողովրդավարական առաջընթացը․ հանդիպում ԱԳՆ-ում (ՏԵՍԱՆՅՈւԹ) Կարևոր ենք համարում,…
Շարքային Արման Հակոբյանի մահվան դեպքի առթիվ քրգործի կասեցված վարույթը վերսկսվել է
Հասարակական մոնիթորինգի աշխատանքային խմբի շրջանակներում այսօր տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում: Հանդիպմանը ներկա են գտնվել շարքային Արման Հակոբյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նյութերը ուսումնասիրած հասարակական կազմակերպության ներկայացուցիչները: Վերջիններս ավելի վաղ Քննչական կոմիտե էին ներկայացրել քրեական գործի քննության ընթացքի վերաբերյալ զեկույց, որտեղ մատնանշել էին դեպքի բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ մի շարք գործողություններ: Ներկայացված զեկույցը ուսումնասիրման…
Արման Հակոբյանն ընդունել է Ուրուգվայի գլխավոր հյուպատոսին
Մայիսի 16-ին Ամերիկյան երկրների վարչության պետ Արման Հակոբյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության գլխավոր հյուպատոս Էդուարդո Ռոզենբրոկին (Eduardo Rosenbrock)՝ էկզեկվատուրայի հանձնման կապակցությամբ։ Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման կապակցությամբ, նշելով, որ այն նոր խթան կհանդիսանա երկու բարեկամ երկրների հարաբերությունների խորացման և զարգացման ճանապարհին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական…
Հատուկ խնամքի կարիք ունեցող ու հաշմանդամ երեխաները կհաճախեն հանրակրթական դպրոցներ
Արդեն հայտնի է, որ սեպտեմբերի 1-ից Շիրակի մարզն անցնում է համընդհանուր ներառական կրթության համակարգի: Իսկ սա նշանակում է, որ դպրոցներում ստեղծվելու են այնպիսի պայմաններ ու միջավայր, որ, անկախ մտավոր ու ֆիզիկական հնարավորություններից, որևէ երեխա կրթությունից դուրս չմնա: Համընդհանուր ներառական կրթության ծրագրին անցումը ենթադրում է նաև մարզում գործող հատուկ դպրոցների վերակազմավորում աջակցության կենտրոնների: Այսպիսի փոփոխություն է…





