Արման Մուսինյան
Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր՝ ապրիլի 4-ին, հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի է ունեցել Տեր-Պետրոսյանի առանձնատանը՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով։ Մուսինյանը գրել է,…
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության մամուլի խոսնակ Արման Մուսինյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հրապարակումները մեկնաբանելու` լրագրողների հարցումներին ի պատասխան, հայտնում եմ. Նախագահ Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին: Ինչ ուզում է` թող դուրս տա: Միևնույն է` նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք…
Մարտի 1-ի գործի շրջանակում երեկ որպես վկա հարցաքննված Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է փաստաբանի ծառայությունից: Այս մասին ասաց ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Հարցին թե՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցաքննությունը կշարունակվի՞, Մուսինյանը պատասխանեց, որ եթե հարցաքննությունը շարունակություն ունենա, իրենք հանրությանը կտեղեկացնեն: Նշենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Մարտի 1-ի գործով առաջին անգամ է հարցաքննվել: Այս գործի շրջանակում օրեր առաջ մի…