արման փաշիկյան
Այսօր՝ հունվարի 12-ին, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկենց շախմատի Հայաստանի առաջնությանը։ Տղամարդկանց պայքարում գրանցվեցին հետևյալ արդյունքները․ Արման Փաշիկյանը հաղթեց Արամ Հակոբյանին, Հայկ Մարտիրոսյան՝ Հովհաննես Գաբուզյանին, Սամվել Տեր-Սահակյանը՝ Զավեն Անդրեասյանին, իսկ Ռոբերտ Հովհաննիսյան – Մամիկոն Ղարիբյան և Արման Միքայելյան – Շանթ Սարգսյան պարտիաներն ավարտվեցին խաղաղ ելքով։ Վաղը՝ հունվարի 13-ին, կկայանա առաջնության 2-րդ տուրը։ Հիշեցնենք, որ…
Հունվարի 11-ին, ժամը 15.00-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կկայանան Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների բացման արարողությունները: Տղամարդկանց մրցաշարն ավանդաբար հավաքել է հզոր կազմ: Մրցաշարի 11 մասնակիցներից 10 գրոսմայստերներ են: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է Ռոբերտ Հովհաննիսյանը: Գործող չեմպիոն Արման Փաշիկյանը գործակցով 5-րդն է: Ներկայացնում ենք մրցաշարի մեկնարկային կազմը։ Կանանց մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստուհի:…