Արմենպրես
«Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհի դեպքով քրգործ է հարուցվել
«Մալաթիա մոլ» առևտրի կենտրոնում օգոստոսի 24-ին հրդեհի բռնկման դեպքի առթիվ Երևան քաղաքի դատախազության տարածքային վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ հատկանիշներով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը): Վերջինիս փոխանցմամբ`…
Ջակարտայում ներկայացվել է «Արմենպրես»-ի օժանդակությամբ հրատարակված «Հայաստան. առասպելների երկիր» գիրքը և բացվել համանուն ցուցահանդեսը
Ջակարտայում, «Անտարա» լրատվական գործակալության ընդունելությունների տանը հունվարի 15-ին տեղի է ունեցել «Հայաստան. առասպելների երկիր» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացումն ու «Արմենպրես» պետական լրատվական գործակալության օժանդակությամբ հրատարակված համանուն գրքի շնորհանդեսը: ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ դեսպանության կողմից՝ «Անտարա» լրատվական գործակալության հետ համագործակցությամբ: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին…


