Արմեն Աբազյան
Վարչապետն այցելել է ԱԱԾ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Փաշինյանը մեկնում է Վրաստան ԱՄՆ-ն ողջունել է Փաշինյան-Ալիև բրյուսելյան ուղիղ շփումները Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Ազգային անվտանգության ծառայության հարգելի տնօրեն, Հարգելի…
ԱԱԾ-ն նույնպես փաստահավաք կանի․ Աբազյանը՝ զինծառայողների հարազատներին
Օգոստոսի 19-ին ԱԱԾ դիմաց բողոքի ակցիա անող անհետ կորած զինծառայողների հարազատներն հանդիպել են ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ։ Քննարկումը տևել է շուրջ 2 ժամ։ Հանդիպման ժամանակ պայմանավորվել են իրենց ձեռքի տակ եղած բոլոր փաստերը ներկայացնել նրան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է անհետ կորածներից մեկի մայրը։ Հանդիպման ժամանակ Աբազյանն էլ իր հերթին վստահեցրել է`…
Անհայտ կորած զինծառայողների ծնողները հանդիպում են ԱԱԾ տնօրենի հետ
Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող՝ անհայտ կորած զինծառայողների հարազատները հանդիպում են ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ։ Ավելի վաղ նրանք լրագրողներին հայտնել են, որ իրենց երեխաները ծառայել են Ցոր զորամասում։ Այնտեղից անհայտ կորած է համարվում 21 զինծառայող, որոնցից միայն 9-ի մարմիններն են հայտնեբերվել։ Նրանք պահանջում էին հանդիպում ԱԱԾ տնօրենի հետ։
ԱԱԾ պետին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Վաղարշակի ԱԲԱԶՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում», – ասվում է համապատասխան փաստաթղթում: Հրամանագրի էլեկտրոնային տարբերակը…
ԱԱԾ պետի պաշտոնից ազատման լուրերը հերքել են կառույցից
Մամուլում լուրեր են շրջանառվում, որ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը ազատվում է պաշտոնից։ Լրատվամիջոցների հետ զրույցում ԱԱԾ մամուլի կենտրոնը հերքել է այս տեղեկությունը։ Նշվել է, որ տնօրենի փոփոխություն չի նախատեսվում։
Կայացել է Հայաստանի ԱԱԾ և Ադրբեջանի ԱՊԾ տնօրենների հանդիպումը
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը Արարատի մարզի Երասխ համայնքին հարող սահմանամերձ չեզոք գոտում աշխատանքային հանդիպում է ունեցել Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրեն Ալի Նագիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը: Հանդիպման ընթացքում քննարկվել են գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր։ Այս թեմաներով շփումները շարունակվում են։
Արմեն Սարգսյանը ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արմեն Աբազյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի. Արմեն Աբազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,- նշված է հրամանագրում։






