Արմեն Արզումանյան

  • Նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է տնտեսության ոլորտում հայ-ղազախական փոխգործակցության մի շարք հարցեր։ Նշելով, որ երկու երկրների միջև առկա են ջերմ ու բարեկամական հարաբերություններ, Արմեն Արզումանյանը հավելել է, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է և պատրաստ որակապես փոխելու և նոր մակարդակի բարձրացնելու երկու երկրների…

    Քննարկումներ են եղել տնտեսության ոլորտում հայ-ղազախական փոխգործակցության մի շարք հարցեր
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արմեն Արզումանյանին էկոնոմիկայի նախարարի տեղակալ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Արզումանյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:

    ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ է նշանակվել Արմեն Արզումանյանը
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը կգործուղվի Ֆիլիպինների Հանրապետություն։ «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝ 1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանին 2019 թվականի մայիսի 20-24-ը գործուղել Ֆիլիպինների Հանրապետություն (Մանիլա)՝ Ասիական-խաղաղօվկիանոսյան երկաթուղային նորարարությունների…

    ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արմեն Արզումանյանը կգործուղվի Ֆիլիպիններ
  • Ռումինական «Տարոմ» ազգային ավիափոխադրողը ապրիլի 3-ից ուղիղ չվերթներ կիրականացնի Բուխարեստ-Երևան ուղղությամբ. այս ուղղությունը հայաստանցիների համար մատչելի տարբերակ կլինի նաև տարանցիկ չվերթով եվրոպական այլ երկրներ այցելելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 18-ին կայացավ Հայաստանում նոր ավիափոխադրողի նորամուտի շնորհանդեսը: «Թռիչքները սկսվելու են ապրիլի 3-ից՝ առայժմ շաբաթական երկու անգամ: Հույս ունենք մինչ հունիս ամիս ավելացնել հաճախականությունը՝ հասցնելով մինչ 3-4-ի:…

    Ռումինիայի ազգային ուղևորափոխադրողը ապրիլից ուղիղ չվերթներ կիրականացնի Բուխարեստ-Երևան ուղղությամբ