Արմեն Գասպարյան
ԱԻՆ-ում խորհրդակցություն է տեղի ունեցել
Օգոստոսի 27-ին ՀՀ ԱԻՆ-ը հայտնել է, որ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն: «Մասնակցել են Փրկարար ծառայության տնօրենի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների, Երևանի և մարզային հրշեջ-փրկարարական ջոկատների (ՀՓՋ) պետերը: Հանդիպման նպատակը աշխատանքային գործընթացների քննարկումն էր: ՓԾ տնօրենը մատնանշել է կոնկրետ թերություններ և հանձնարարել դրանք վերացնել առավելագույն սեղմ ժամկետներում: Գոմքում ԱԻՆ-ը շչակ է գործարկելու…
Հրդեհների թիվն ավելի քան 43%-ով ավելացել է․ ԱԻՆ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հունիսի 28-ին տեղի է ունեցել փրկարար ծառայության գործունեության ամենամսյա արդյունքների ամփոփումը: «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում հունիսի 28-ին նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանի գլխավորությումբ կայացել է փրկարար ծառայության գործունեության ամենամսյա արդյունքների ամփոփումը: Մինչ հաշվետու ժամանակահատվածի վերաբերյալ զեկույցը՝ Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը ներկայացրել է…
Փրկարար ծառայությունը ծրագրում է ԱԹՍ-ներ տրամադրել մարզային փրկարարական վարչություններին
Գյումրիում և Ախուրյանում կառուցվող հրշեջ-փրկարարական ջոկատների շինարարությունը շուրջ մեկ ամսից կավարտվի: Ընդամենն օրեր անց կմեկնարկի նաև Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատի շենքի կառուցումը: Արտակարգ իրավիճակների նախարարության առաջնահերթությունների ցանկում շարունակում են կարևորվել տարբեր միջազգային գործընկերների միջոցով գույքի և տեխնիկայի նորացման ծրագրերը: Այս մասին տեղեկանում ենք արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Այսօր՝ հունիսի 18-ին, Փրկարար ծառայությունն ամփոփել է 2021 թվականի հինգ…
Հայաստանը զարգացնում է քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային սպառնալիքների դեմ պայքարի կարողությունները
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը հունիսի 8-ին ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) պատվիրակությանը՝ քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության ծրագրի ղեկավար Աբզելա Թեոբալդի գլխավորությամբ: Հանդիպման նպատակն էր քննարկել քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության ծրագրի իրականացման հնարավորությունը Հայաստանում, ինչպես նաև գնահատել ԱԻՆ ՓԾ…
ՓԾ նորանշանակ տնօրենի հրամանով՝ տեղակալների համակարգման ոլորտներն ընդլայնվել են
Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության նորանշանակ տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանն այսօր կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ առաջին խորհրդակցությունն է անցկացրել: ՓԾ տնօրենի հրամանով՝ վերանայվել և ընդլայնվել են տեղակալների համակարգման ոլորտները՝ աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու համար: Գնդապետ Գասպարյանը հանձնարարել է հետևողական լինել Երևանի և մարզային փրկարարական վարչությունների կողմից 2020 թվականի ընթացքում բնակչության պաշտպանության և քաղպաշտպանության…
Արման Սարգսյանը անձնակազմերին է ներկայացրել ոստիկանության նորանշանակ ԵՔՎ պետին
Հունվարի 25-ին ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա բաժինների ղեկավար անձնակազմին ներկայացրեց վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից: Արման Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Գարիկ Ղուկասյանին կատարած աշխատանքի համար։ Խոսելով Արմեն Գասպարյանի մասին ոստիկանության պետի պաշտոնակատարը նշեց, որ նա…
Երևանի նոր ոստիկանապետ է նշանակվել
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետն ազատվել է պաշտոնից և Երևանի նոր ոստիկանապետ է նշանակվել Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը: «Արման Սարգսյանի հրամանով ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ»,-ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։ Նա հայտնեց, որ ոստիկանության պետի…
Տավուշի մարզպետը հանդիպել է ուժային կառույցների և բնապահպանության ղեկավարների հետ
Այսօր մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպեց Տավուշի մարզի ուժային կառույցների և բնապահպանության ղեկավարների՝ Բնապահպանության նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի, «ՀայԱնտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արեգ Կարապետյանի, ԲՆ Անտառային կոմիտեի նախագահ Սամվել Սահակյանի, Անտառտնտեսության տնօրեն Վարդգես Աթոյանի, Տավուշի մարզի դատախազ Վիկտոր Գրիգորյանի, Տավուշի մարզային վարչության ոստիկանապետ Արմեն Գասպարյանի և այլ համապատասխան կառույցների պաշտոնյաների հետ: Վարչության ոստիկանապետ Արմեն Գասպարյանը տեղեկացրեց, որ…
Վալերիյ Օսիպյանը ներկայացրել է Տավուշի մարզային նորանշանակ վարչության պետին
Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Տավուշի մարզային ոստիկանության աշխատակիցներին ներկայացրեց Տավուշի մարզային նորանշանակ վարչության պետ, գնդապետ՝ Արմեն Գասպարյանին։ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն իր խոսքում նշեց, որ համոզված է՝ այն խնդիրները, որոնք դրված են ոստիկանության առջև, պարոն Գասպարյանը կկատարի Տավուշի մարզում։ -Ես վստահ եմ, որ Տավուշի մարզպետը նույնպես ունի կամք, մեծ ցանկությկուն, պատրաստակամ է աջակցել ոստիկանությանը։ Անօրինական…








