Արմեն Գուլյան
Ռուսաստանցի հայ մարտիկները հանդիպել են Արմեն Սարգսյանի հետ
Խառը մենամարտերի հայ մարզիկներ Արմեն Գուլյանը, Մորիս Բոլեյանն ու Տարոն Գրիգորյանը, որոնք հանդես են գալիս Ռուսաստանում՝ «Առյուծի սիրտ» ակումբում, արդեն մի քանի շաբաթ է՝ գտնվում են Հայաստանում և Արցախում։ Նրանց երեկ ընդունել է նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։ Նշվում է, որ միասին նրանք քննարկել են հայ երիտասարդության զարգացման և դաստիարակության հետ կապված հարցեր։
Խաբիբ Նուրմագոմեդովը ներկա կգտնվի իր եղբոր և հայ մարզիկի մենամարտին
Խառը մենամարտերի ռուս մարզիկ, UFC չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը կժամանի Տոլյատի, որտեղ կդառնա Битва на Волге-10 խառը մարտարվեստի մրցաշարի պատվավոր հյուրը: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, Նուրմագամեդովը երեկոյի գլխավոր մենամարտում կաջակցի իր հորեղբոր որդուն՝ Ումար Նուրմագոմեդովին, որը մենամարտելու է հայ մարզիկ Արմեն Գուլյանի հետ: Հայ և դաղստանցի մարզիկների միջև մենամարտը տեղի կունենա ապրիլի 14-ին: Հաղորդում է armsport.am-ը։…


