Արմեն Հովհաննիսյան
«Կյանքով կյանքին»․ նոր երգ՝ նվիրված՝ Հայրենիքի համար կյանքը չխնայած հերոսներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Իրենց դուետներով հայտնի դարձած Հակոբ Հակոբյանն ու Արմեն Հովհաննիսյանը նոր աշխատանք են ներկայացրել երաժշտասերներին։ Երգը կոչվում է՝ «Կյանքով կյանքին»։ Այն նվիրված է պատերազմում անմահացած հերոս հայորդիներին։ Խոսքի և երաժշտության հեղինակը Մանե Գևորգյանն է, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Հակոբ Հակոբյանը։ Ստեղագործությունն արդեն հրապարակվել է Youtube-ում։
Նախագահը Արմավիրի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի փետրվարի 25-ի ԲԴԽ-13-Ո-48 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Արմեն Հովհաննիսյանին նշանակել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր», – ասված է նախագահի ստորագրած հրամանագրում։
Երևանում թալանել են Հաշվեքննիչ պալատի գլխավոր մասնագետի տունը, հափշտակել 15 մլն դրամից ավելի զարդեր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 25-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևան քաղաքի բնակիչ՝ 56-այա Արմեն Հովհաննիսյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 10։20-ից մինչև 14։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր տան մուտքի դուռը, մտել տուն և այնտեղից…




