Արմեն Քոչարյան
Բանանցի 4 ֆուտբոլիստ հրավիրվել է մինչև 16 տարեկանների հավաքական
«Բանանցի» ֆուտբոլիստներ Էրիկ Սիմոնյանը, Արմեն Քոչարյանը, Տիգրան Հայրապետյանը և Սամվել Հակոբյանը հրավիրվել են Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքական: Այս մասին հայտնում է Երևանյան ակումբի պաշտոնական կայքը: Ֆուտբոլիստները հավաքականի կազմում կմասնակցեն փետրվարի 9-12-ը կայանալիք ուսումնամարզական հավաքին: Հաղորդում է armsport.am-ը։

