արտակարգ և լիազոր դեսպան
Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպանին
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին և գլխավոր խորհրդական Վյաչեսլավ Լիսուխային: Ողջունելով հյուրերին` Անահիտ Ավանեսյանը կարևորել է Հայաստանի և Բելառուսի միջև առողջապահության բնագավառում բնականոն համագործակցությունը, հատկապես` Հայաստանում օրգանների փոխպատվաստման ծառայության զարգացման ուղղությամբ։ «Մեր երկու երկրների միջև սերտ համագործակցությունը շարունակվում է: 2019 թվականին Մինսկում հանդիպել եմ Բելառուսի…
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն ընդունել է Իրանի դեսպանին
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ապրիլի 12-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-իրանական համագործակցությանը վերաբերող հարցեր, կարևորվել է երկու երկրների բարեկամական հարաբերությունների պահպանումն ու զարգացումը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային…
Նախագահի հրամանագրով Ճապոնիայում և Կորեայի արտակարգ և լիազոր դեսպանը հետ է կանչվել
ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, որով Հրանտ Պողոսյանը հետ է կանչվել Ճապոնիայում և Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Հրանտ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ հետ կանչել Ճապոնիայում և Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:
Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Բելառուսի դեսպանին
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելառուսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Ինչպես տեղեկացրինՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ, բարի գալուստ մաղթել Հայաստան և համոզմունք հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների կապերի զարգացմանն ու ամրապնդմանը: Դեսպան Կոնյուկը շնորհակալություն է հայտնել հանդիպման…
Ուրուգվայի Սենատը դատապարտել է արցախա-ադրբեջանական հակամարտությունում թուրք վարձկանների մասնակցությունը
«Ուրուգվայի Սենատը միաձայն որոշում է կայացրել դատապարտել Արցախում զինված հակամարտություններին թուրք վարձկանների մասնակցությունը»,-այս մասին իր Facebook-ի էջում գրել է Ուրուգվայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան՝ Էսթերա Մկրտումյանը: Նշենք, որ ավելի վաղ Infoteka23 պորտալը հայտնել էր ոչ միայն Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկանների, այլ նաև աֆղան գրոհայինների հակամարտությանը հնարավոր մասնակցության մասին: https://www.facebook.com/esther.mkrtumyan/posts/10223864866713183
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին ակտիվ գործունեությամբ հայ-չինական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար և նշել, որ նրա պաշտոնավարման տարիներին երկու պետությունների համագործակցությունը տարբեր ուղղություններով եղել է սերտ ու արդյունավետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը…
Վարչապետն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպանին
ՀՀ Կառավարության լրատվական կայքը հայտնում է, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: «Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել դեսպանի՝ պաշտոնավարման ընթացքում հայ-բելառուսական կապերի զարգացման ուղղությամբ ներդրած ջանքերը և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի և Բելառուսի ղեկավարների միջև…
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանին
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 13-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանության ոլորտում հայ-ռուսական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին, քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հետագա…
Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական արտաքին տնտեսական գործընկերը. դեսպան
Այսօր` հունիսի 11-ին, առցանց մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտնեց, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական արտաքին տնտեսական գործընկերը: Դեսպանի խոսքերով՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր մասնաբաժնի 27%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին, իսկ ուղղակի ներդրումների ընդհանուր ծավալի մասնաբաժինը 51% է։ «Բացի այդ, Հայաստան արտաքին տրանսֆերների 61%-ը գալիս է Ռուսաստանից»,-ասեց Կոպիրկինը: Դեսպանը…
Ծովինար Համբարձումյանը նշանակվել է Իտալիայում ՀՀ դեսպան
ՀՀ նախագահի հրամանագրով՝ Ծովինար Համբարձումյանը նշանակվել է Իտալիայում ՀՀ դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Ծովինար Համբարձումյանին նշանակել Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ)»,- ասված է նախագահի հրամանագրում:
ՊՆ նախարարը և ՌԴ դեսպանը ծանոթացել են շարժական լաբորատորիայի աշխատանքին
«ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ապրիլի 11-ին ծանոթացել են Երևանում բացազատված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիայի աշխատանքներին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է շարժական լաբորատորիան սպասարկող անձնակազմի հետ, ծանոթացել առաջին նմուշառումների արդյունքներին, նախապես վարակազերծված լաբորատորիայում հետաքրքրվել դրա հնարավորություններով։ Շարժական լաբորատորիան ՌԴ-ից Հայաստան է տեղափոխվել երկու պետությունների պաշտպանության…
Դեսպան Կարեն Նազարյանը նոր նշանակում է ստացել
ՀՀ նախագահի հրամանագրով Կարեն Նազարյանը համատեղության կարգով նշանակվել է Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր…
Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին
Հուլիսի 24-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջուն Յամադային: Կողմերն անդրադարձել են ՀՀ-ի և Ճապոնիայի միջև առկա համագործակցության հեռանկարներին և ընդլայնման հնարավորություններին: Մասնավորապես՝ քննարկվել են մաքսային ոլորտում իրականացվող համատեղ աշխատանքները: Դեսպան Ջուն Յամադային նշել է, որ Հայաստանի հետ արդեն առկա է ներդրմային համաձայնագիր, և մաքսային մարմինների…
Անդրանիկ Հովհաննիսյանը՝ Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
Նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել Անդրանիկ Հովհաննիսյանին Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքէջը։















