արտգործնախարարներ
Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել են
Իրանի արտգործնախարար Հոսեյն Էմիր Աբդոլլահիանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են։ Այս մասին գրել է Իրանի ԱԳՆ-ն: Ադրբեջանի արտգործնախարարի՝ Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակներում են երկու կողմերը հանդիպել։ Ըստ աղբյուրի՝ քննարկվել են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային ասպեկտներին վերաբերող հարցեր:
Հանդիպել են Ֆրանսիայի և Թուրքիայի արտգործնախարարները
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Փարիզում հանդիպել է իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Իվ Լե Դրիանի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և Եվրամիության հետ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ կարծիքներ են փոխանակել։ Հանդիպման մասին իր թվիթերյան էջում հայտնել է Չավուշօղլուն՝ նշելով, որ Թուրքիան նախատեսում է ամրապնդել հարաբերությունները Ֆրանսիայի հետ փոխադարձ հարգանքի հիմքով։ #Fransa Dışişleri…
Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը
ТАСС-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են ադրբեջանա-հայկական սահմանին առկա լարվածությունը։ «Նախարարները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ»,- նշվում է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունում։ Բացի դրանից՝ Չավուշօղլուն Բայրամովի հետ քննարկել է Պաղեստինում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։ Հիշեցնենք, որ, ըստ ՀՀ ՊՆ-ի, մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը «սահմանները պարզելու» պատրվակով փորձել են…
Մոսկվայում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը
Ապրիլի 2-ին Մոսկվայում տեղի ունեցավ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը: Նիստի քննարկման առանցքում էին ԱՊՀ շրջանակներում մասնակից պետությունների միջև փոխգործակցության ամրապնդմանը, կառույցի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին և մի շարք ոլորտային ծրագրերին առնչվող հարցեր: Խորհրդի նիստի շրջանակներում նեղ կազմով գումարված հանդիպման ընթացքում մասնակից պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան…
Լավրովը և Չավուշօղլուն քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցածը
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել։ Նախարարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած էսկալացիային վերաբերող հարցեր։ ՌԴ ԱԳՆ հայտնում է, որ ռուսական կողմից անհրաժեշտ է համարվել գործադրել հավասարակշռված մոտեցումներ և զսպող ազդեցություն ունենալ հակամարտության մեջ ներքաշված կողմերի վրա` իրավիճակի հետագա սրումը…
Բաքուն կփորձի օգտագործել «դաշնակիցներին» ՀՀ-ի դեմ տեղեկատվաքարոզչական գրոհ իրականացնելու համար․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է․ «ԵԱՀԿ մամուլի ծառայությունն ադրբեջանական լրատվամիջոցների հարցմանն ի պատասխան հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` մոտ ժամանակներս սպասվող հանդիպման մասին: Իհարկե, այլ մանրամասներ հայտնի չեն, ու ԵԱՀԿ-ն հայտնել է, որ հանդիպման օրվա և վայրի մասին տեղեկացնում են հանդիպումից մի քանի օր առաջ: Այս նորությունն իր մեջ ինքնին որևէ ինտրիգ չի պարունակում, քանի…
Թեհրանը հաստատել է իր աջակցությունը պաշտոնական Կարակասին
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Վենեսուելայի իր պաշտոնակից Խորխե Արեասայի հետ կայացած հանդիպման ընթացքում հաստատել է, որ Թեհրանն աջակցում է Կարակասին երկրում տիրող քաղաքական ճգնաժամի ֆոնին: Նախարարների հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքում: «Արտաքին գործերի նախարարն այս հանդիպման ընթացքում հավաստեց Իրանի աջակցությունն այս երկրին և Վենեսուելայի գործերին օտար երկրների չմիջամտելու, միջազգային իրավունքի պահպանման…
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 13-ին հանդիպել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ։ ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացնում են, որ երկուստեք կարևորվել է երկու գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ու հանդիպումների պարբերականությունը, որը նպաստում է Հայաստանի և Արցախի միջև երկխոսության և բազմաոլորտ համագործակցության ամրապնդմանը: ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի…








